Աղցան Թագավորական. Այն անկասկած, կզարմացնի ձեր հյուրերին իր համով ու գեղեցկությամբ

Աղցան Թագավորական ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան Թագավորական. Այն ստացվում է, անսովոր քնքուշ, հյութալի և աներևակայելի համեղ է:

Գոնե մեկ անգամ պատրաստելով՝ դուք միշտ այն կպատրաստեք, պարզապես նման հրաշք չեք փորձել:

Աղցան Թագավորական

Աղցան Թագավորական. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Եփած տավարի լեզու 150 գ

_Եփած կարտոֆիլ 3 հատ

_Թարմ սունկ 200 գ

_Ձու 4 հատ

_1 սոխ

_Սխտոր 2 պճեղ

_Մայոնեզ 150 գ

_Ընկույզ 2 ճաշի գդալ

_Աղ 1/2 թեյի գդալ

Աղցան Թագավորական

Աղցան Թագավորական. Պատրաստման եղանակը

_Սկզբի համար, խորանարդիկներով կտրատված սոխը լցնել բուսայուղով թավայի մեջ, թեթևակի տապակել, ապա սոխին ավելացնել մանր կտրատած սունկ: Խառնել, ավելացնել աղը և բերել պատրաստության: Տապակման վերջում ավելացնել մամլիչով անցած սխտորը:

_Լեզուն կտրել փոքր խորանարդիկներով, կարտոֆիլը քերել խոշոր քերիչով, սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Սպիտակուցները քերել խոշոր քերիչով, իսկ դեղնուցները՝ մանր քերիչով:

_Այժմ վերցնել բացվող ձևամանի օղակը, աղցանի հիմքը կլինի լեզուն, վրան քսել մայոնեզով, ապա կարտոֆիլի շերտ, կրկին մայոնեզ, այնուհետև գալիս է սնկերի և սոխի շերտը:

_Դրանից հետո գալիս է սպիտակուցների շերտը, որը մանրակրկիտ պետք է ծածկել մայոնեզով: Իսկ վերջին շերտը քերած դեղնուցներով կլինի:

_Պատրաստի աղցանը 2-3 ժամով դնում ենք սառնարան, այնուհետև հանում ենք սառնարանից, հանում բացվող օղակը և զարդարել ըստ ճաշակի:

Աղցան Թագավորական

Աղցան Թագավորական պատրաստ է: Ստացվում է չափազանց համեղ և շատ սննդարար ուտեստ: Բոլոր բաղադրիչները կատարելապես լրացնում և ներդաշնակվում են միմյանց հետ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ Աղցանի պատրաստում

Խնդրում ենք Գնահատեք