Դասական Աղցան Իդեալի բաղադրիչները այնպիսի համադրությամբ, ինչպիսին այս բաղադրատոմսում է՝ ձեզ հաճելիորեն կզարմացնի։
Աղցանը շատ հետաքրքիր ու համեղ է ստացվում, հագեցնող ու գեղեցիկ։

Աղցան Իդեալ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզապուխտ կամ ապխտած երշիկ 200 գր
_Վարունգ 2 հատ
_Լոլիկ 2 հատ
_Քաղցր պղպեղ 1 հատ
_Խաշած ձու 3 հատ
_Պանիր 150 գր
_Սամիթ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Աղցան Իդեալ. Պատրաստման եղանակը
_Քերել պանիրը խոշոր քերիչով։
_Վարունգը և քաղցր պղպեղը կտրատել խորանարդներով:
_Լոլիկը նույնպես խորանարդներով կտրատել։
_Եթե հյութալի սորտեր են, ապա ավելի լավ է լոլիկը կտրել երկու մասի, թեյի գդալով հանել միջուկը և միայն դրանից հետո կտրատել պտղամիսը։
_Խոզապուխտը կամ երշիկը ևս կտրատել խորանարդներով։
_Սամիթը, մաղադանոսը պետք է մանր կտրատել։
_Բոլոր մթերքները խառնել և համեմել մայոնեզով։
_Կարելի է վերցնել թթվասեր կամ հավասար մասերով՝ մայոնեզ և թթվասեր և աղցանը խառնել այս սոուսով։
_Չմոռանաք աղ և պղպեղ անել:

Ահա այսպիսի թարմ ու թեթև, բայց հագեցնող աղցան է ստացվում:
Կոշտ պանրի և խոզապուխտի համադրությունը թարմ բանջարեղենի և կանաչիների հետ ուղղակի հրաշալի է։ Եթե դուք ավելի աղի պանիր եք վերցրել, ապա աղցանին լրացուցիչ աղ ավելացնելու կարիք չի ունենա։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
3 նոր գարնանային թարմ աղցաններ







