Աղցան Իշխան. Հագեցնող և դյուրամարս նախուտեստ

Աղցան Իշխան ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել համեղ և անուշաբույր աղցան Իշխան: Այս նրբահամ աղցանը կատարյալ է ընտանեկան հավաքույթի համար։

Աղցան Իշխան

Աղցան Իշխան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 2 հատ

_Հավի կրծքամիս կեսը

_Կանաչ ոլոռ 1 բանկա

_Ձու 3 հատ

_Սալորաչիր 10 հատ

_Ընկույզ 40 գր

_Կարմիր սոխ 1 հատ

_Ճակնդեղ 1 հատ

_Աղ, պղպեղ և մայոնեզ՝ ըստ ճաշակի

Մարինադի համար

_Աղ 0,5 թեյի գդալ

_Շաքար 0,5 թեյի գդալ

_Քացախ 9% 2 ճաշի գդալ

_Ջուր 4 ճաշի գդալ

Աղցան Իշխան

Աղցան Իշխան. Պատրաստման եղանակը

_Միսը եփել աղ արած ջրի մեջ, որից հետո մանր կտրատել։

_Կարտոֆիլը եփել և քերել խոշոր քերիչով։

_Եփել նաև ձվերը և քերել քերիչով:

_Սոխը կտրատել և համեմել մարինադի համար նախատեսված բաղադրիչներով և թողնել 15 րոպե։

_Սալորաչիրը կտրատել կտորներով:

_Հավաքել աղցանը (կարող եք շարել հենց մատուցման ափսեի վրա, կամ բացվող օղակի օգնությամբ).

_Առաջին շերտը կարտոֆիլն է, մի քիչ աղ անել և թեթևակի սեղմել։

_Վրան մայոնեզի ցանց է պետք անել։

_Երկրորդ շերտը մարինացված սոխն է։

_Երրորդ շերտը հավի միսը և վրան մայոնեզով ցանցը։

_Չորրորդ շերտը կանաչ ոլոռն է։

_Հինգերորդը ձուն է և նորից մայոնեզի ցանց։

_Վեցերորդ շերտով շարել սալորաչրի կտորները և ցանել մանրացված ընկույզ։

_Յոթերորդ շերտով պետք է լցնել քերած ճակնդեղն ու մայոնեզը։

Աղցան Իշխան

Պատրաստ աղցանը մի երկու ժամով դնել սառնարանը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր աղցան

Խնդրում ենք Գնահատեք