Առաջարկում ենք պատրաստել աղցան լոլիկով, սոխով և այլ կանաչիներով, այն ոչ թե համեղ է, այլ շատ համեղ, պարզ և արագ:

Աղցան լոլիկով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոլիկ 5 հատ
_Սոխ 3 հատ
_Սխտոր 4 պճեղ
_Ռեհան, սամիթ և մաղադանոս՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 4 ճաշի գդալ
_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
_Կծու պղպեղ՝ ըստ ճաշակի
_Մեղր 1,5 ճաշի գդալ
_Աղ 0,5 թեյի գդալ


Աղցան լոլիկով. Պատրաստման եղանակը
_ Ընտրել պինդ, մսոտ լոլիկ, կտրատել մեծ օղակներով:
_Սոխը նույնպես օղակներով կտրատել, սխտորը և կանաչին մանր կտրատել։
_Սոխն ու լոլիկը՝ շերտերով դնել ապակե ամանի մեջ։
_Սոուսի համար բուսական յուղը խառնել մեղրի, կիտրոնի հյութի, ռեհանի, կանաչիների, կծու պղպեղի և աղի հետ, լցնել լոլիկի և սոխի վրա ծածկել և դնել սառնարանը։
_30 րոպե հետո կարելի է փորձել, բայց շատ ավելի լավ է, եթե նախուտեստը մի քանի ժամ մարինացվի։

Լոլիկն այնքան բուրավետ է, որ չես կարող դիմադրել և անմիջապես ուզում ես ամբողջն ուտել։ Հետևաբար, մինչ լոլիկը մարինացվում է, պատրաստեք կողմնակի ճաշատեսակ և միս:
Բարի ախորժակ:







