Աղցան Լցոնած ձվիկներ. Ընդամենը 10 րոպեում պարզապես հիանալի խորտիկ

Աղցան Լցոնած ձվիկներ ԱՂՑԱՆՆԵՐ

Մեր տոնական սեղանների ավանդական ուտեստն է դարձել սա: Աղցան Լցոնած ձվիկներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ձու, վարունգի և ծովախեցգետնի ձողիկներ:

Այս աղցանը շատ եմ սիրում նաև որովհետև այն հեշտ է պատրաստվում և մեզ պետք են միայն ամենամատչելի մթերքներ:

Աղցան Լցոնած ձվիկներ

Աղցան Լցոնած ձվիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները.

_Թարմ վարունգ 1 հատ

_Ծովախեցգետնի ձողիկներ 250 գր

_Ձու 6 հատ

_Սխտոր 4 պճեղ

_Կանաչի՝ ըստ ճաշակի

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Աղցան Լցոնած ձվիկներ

Աղցան Լցոնած ձվիկներ. Պատրաստման եղանակը

_Ձվերը եփել, մաքրել և երկու մասի կտրել, դեղնուցը հանել։

_Խեցգետնի ձողիկները մանր կտրատել։

_Թարմ վարունգը մանր կտրատել.

_Սխտորը ճզմել, կանաչին մանր կտրատել։

_Քերել դեղնուցը մանր քերիչով։

_Խառնել դեղնուցը, խեցգետնի ձողիկները, կանաչիները, սխտորը, վարունգը։

_Ավելացնել մայոնեզը, միայն թե շատ չավելացնել, որ զանգվածը չտարածվի։

_Սպիտակուցների մեջ զանգվածը լցնել, վրան սամիթ ցանել և մատուցել։

Աղցան Լցոնած ձվիկներ

Նախուտեստը թեթև է, օրիգինալ և շատ պարզ։ Ըստ ճաշակի նաև կարող եք լոլիկը շրջանաձև կտրատել և լցոնած ձվի յուրաքանչյուր կեսի վրա դնել։

Կարևորը բարձրորակ ծովախեցգետնի ձողիկներ կամ խեցգետնի միս գնելն է, կարելի է օգտագործել նաև ծովախեցգետին, այդ դեպքում նույնպես հետաքրքիր համ կարելի է ստանալ։

Այս աղցանի միջուկը կարելի է քսել կրեկերների վրա և մատուցել որպես տարտլետներ, մինի խորտիկներ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած ծովախեցգետին

Խնդրում ենք Գնահատեք