Ներկայացնում ենք ձեզ համեղ և անուշաբույր բաղադրատոմս՝ հետաքրքիր Աղցան Կապրեզե հավով, այն իսկապես շատ համեղ է:

Աղցան Կապրեզե հավով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 2 հատ
_Չերի լոլիկ 150 գր
_Մոցարելլա 150 գր
_Կանաչ սալաթ100 գր
_Բուսական յուղ 5 ճաշի գդալ
_Բալզամիկ քացախ 2 ճաշի գդալ
_Կանաչ և մանուշակագույն ռեհանի 3-4 տերևներ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Աղացած սև պղպեղ

Աղցան Կապրեզե հավով. Պատրաստման եղանակը
_Հավի կրծքամիսը մանր կտրատել, աղ ու պղպեղ անել։
_Տաքացնել 2 ճաշի գդալ բուսայուղը տապակի մեջ և կրծքամիսը տապակել 5-7 րոպե։
_Լվանալ սալաթի տերևները, չորացնել և ձեռքերով պատռել աղցանի մեծ ամանի մեջ:
_Չերի լոլիկը կիսել և կտրատել, լցնել ամանի մեջ, ավելացնել հավի կրծքամիսն ու մոցարելլան, խառնել։
_Խառնել 3 ճաշի գդալ բուսական յուղը և բալզամիկ քացախը, ցանկության դեպքում ավելացնել մանր կտրատած ռեհանի տերևները, աղով և պղպեղով համեմել աղցանը։

Մատուցել ռեհանի տերևներով զարդարված։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







