Աղցան Կարդինալ, գեղեցիկ, նրբաճաշակ և անհավանական համեղ տոնական աղցան։ Այն շատ քնքուշ է, հագեցնող և զարմանալի ու յուրահատուկ համով։
Իսկական դելիկատես, տոնական ուտեստ։

Աղցան Կարդինալ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի միս 350 գր
_Գազար 2 հատ
_Պահածոյացված եգիպտացորեն 150 գր
_Ձու 3 հատ
_Կարմիր սոխ 1/2 գլուխ
_Ընկույզ 75 գր
_Կարտոֆիլ 2 հատ
_Նռան հատիկներ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Մաղադանոս՝ զարդարելու համար

Աղցան Կարդինալ. Պատրաստման եղանակը
_Վերցնել խորը աման, ծածկել թաղանթով, առաջին շերտը դնել մանր քերիչով քերած գազարը, թեթև աղ անել և քսել մայոնեզով:
_Հաջորդ շերտով լցնել մանրած ընկույզը, մի փոքր մայոնեզ քսել:
_Երրորդ շերտը կլինեն մանր քերիչով քերած ձվերը, թեթևակի աղ անել ու մայոնեզ քսել։
_Այնուհետև լցնել պահածոյացված եգիպտացորենի շերտը, մանր կտրատել խաշած խոզի միսը և լցնել եգիպտացորենի վրա և քսել մայոնեզ:
_Վերցնել կես կարմիր սոխը, մանր կտրատել և դնել խոզի մսի վրա, մայոնեզով մի փոքր քսել։
_Այնուհետև կարտոֆիլը քերել մանր քերիչով և լցնել հաջորդ շերտով։
_Այնուհետև վերցնել այն ամանը, որում պետք է մատուցեք աղցանը, դնել աղցանի խորը ամանի վրա և զգուշորեն շրջել այն։
_Աղցանից հեռացնել թաղանթը և վերևի մասում մայոնեզի նախշեր անել։
_Զարդարել նռան հատիկներով և գանգուր մաղադանոսի տերևներով։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր Ամանորյա աղցաններ







