Առաջարկում ենք պատրաստել Աղցան Կոմս: Ժամանակակից համեղ ուտեստներից են աղցաները:
Առանց աղցաններ մեր կյանքն այժմ հնարավոր չէ պատկերացնել, այնինչ միջնադարում աղցաններին վերաբերվում էին որոշակի անվստահությամբ: Հում բանջարեղենից բաղկացած ուտեստները կարող էին լուրջ խնդիր դառնալ մարդու առողջության համար։ Հետևաբար, աղցանները պատրաստվում էին միայն թագավորների և ազնվականների համար:

Աղցան Կոմս. Բաղադրիչները
_ կարտոֆիլ — 4 հատ
_ մայոնեզ — 200 գ
_ աղ — մի պտղունց
_ սխտոր — 3 պճեղ
_ ճակնդեղ — 3 հատ
_ ընկույզ — 100 գ
_ հավի ձու — 4 հատ
_ սալորաչիր — 100 գ

Աղցան Կոմս. Պատրաստման եղանակը
_ Կարտոֆիլը, ճակնդեղը և ձուն պետք է եփել մինչև փափկի և սառելուց հետո կեղևահան անել:
_ Կարտոֆիլը և ճակնդեղը քերել միջին չափի քերիչով։
_ Ձվերը բաժանել դեղնուցների և սպիտակուցների։ Սպիտակուցները քերել միջին քերիչով, իսկ դեղնուցները՝ փոքրով։
_ Սալորաչիրը նախապես փափկեցնել, մանր կտրատել: Ընկույզները մանր կտրատել։
_ Մայոնեզին ավելացնել ճզմած սխտորի պճեղները, մանրակրկիտ խառնել։
_ Կարտոֆիլը սեղմելով դնել աղցանի ամանի վրա, սա ուտեստի հիմքն է:
_ Կարտոֆիլին աղ անել, մակերեսին քսել մի քանի ճաշի գդալ մայոնեզ։
_ Այս շերտի վրա լցնել ճակնդեղը, տարածել, կրկին անել մայոնեզի շերտ։
_ Ճակնդեղի շերտի վրա լցնել սպիտակուցի քերուկը և սալորաչիրը։
_ Սպիտակուցի շերտին քսել սոուսը, մակերեսը ծածկել մանրացված դեղնուցով։ Դեղնուցների հետ միասին լցնել ընկույզը։
_ Թող աղցանը մնա սառնարանում 15 րոպե։

Մի փոքր ներծծվելուց հետո Կոմս աղցանն ավելի համեղ և հարուստ կլինի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աղցան Ֆաթուշ







