Աղցան Հավը կորեական գազարով. Համեղ և նրբահամ աղցանը սեղանից անհետանում է անմիջապես

Աղցան Հավը կորեական գազարով ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան Հավը կորեական գազարով բավական կծու է ստացվում:

Աղցանի հիմքը շամպինիոններն ու հավի միսն են, իսկ վարունգը թարմություն է հաղորդում։

Աղցան Հավը կորեական գազարով

Աղցան Հավը կորեական գազարով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 400 գր

_Շամպինիոններ 300 գր

_Սոխ 1 հատ

_Վարունգ 1 հատ

_Կորեական գազար 150 գր

_Կանաչի՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Աղցան Հավը մորթյա վերարկուով

Աղցան Հավը կորեական գազարով. Պատրաստման եղանակը

_Սոխը կտրատել խորանարդներով և տապակել բուսայուղի մեջ՝ մինչև ոսկե դարչնագույնը:

_Ավելացնել կտրատած սնկի կտորները և տապակել, մինչև փափկի:

_Երբ հեղուկը գոլորշիանա, համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի, թողնել սառչի։

_Հավի միսը եփել աղ արած ջրի մեջ՝ համեմունքներով, սառելուց հետո մանր կտրատել։

_Քերել թարմ վարունգը կորեական գազարի քերիչով, պետք չէ օգտագործել միջուկը:

_Աղցանը շերտերով կազմել՝

_Առաջին շերտը սունկը լցնել։

_Երկրորդ շերտը միսը և վրան մայոնեզով ցանց անել։

_Երրորդը՝ կորեական գազարը լցնել։

Խորհուրդ՝ գազարի հյութը քամեք, որպեսզի աղցանը չջրիկանա։

_Ցանել վարունգը, ցանց անել մայոնեզով և ցանել կանաչ սոխն ու կանաչիներ:

_Աղցանը պահել ամբողջ գիշեր սառնարանում։

Աղցան Հավը մորթյա վերարկուով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով և դդմիկով

Խնդրում ենք Գնահատեք