Պատրաստենք շերտավոր սպիտակ աղցան հավի մսով, այն ստացվում է շատ հյութալի, հագեցնող, ախորժելի։ Բոլոր բաղադրիչները ներդաշնակ են և հիանալի համակցվում են միմյանց հետ։
Այս աղցանը պատրաստվում է շատ հեշտ և արագ։ Հիանալի տարբերակ է թե տոնական և թե ամենօրյա սեղանի համար։

Սպիտակ աղցան հավի մսով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Եփած կարտոֆիլ 2 հատ
_Սունկ 400 գր
_Սոխ 1 հատ
_Եփած հավի կրծքամիս 1 հատ
_Եփած ձու 2 հատ
_Կոշտ պանիր 100 գր
_Մայոնեզ ըստ ճաշակի
_Բուսական յուղ
_Աղ և համեմունքներ ըստ ճաշակի

Սպիտակ աղցան հավի մսով. Պատրաստման եղանակը
_Եփած կարտոֆիլը քերել, սոխը մանր կտրատել, սունկը խորանարդներով կտրատել։
_Սունկը սոխով տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը։
_Պատրաստ լինելուց հետո դրանք տեղափոխել թղթե սրբիչի վրա՝ ավելորդ յուղը և խոնավությունը հեռացնելու համար։
_Եփած հավի կրծքամիսը մանր կտրատել, ձվերը քերել խոշոր քերիչով, իսկ պանիրը քերել միայն մանր քերիչով։
_Աղցանը կազմել՝ առաջին շերտը խաշած կարտոֆիլը լցնել, քսել մայոնեզ, հետո սոխով սնկի շերտը, նորից մայոնեզ քսել, հետո շարել հավի կրծքամիսը, մայոնեզը, հետո գալիս է մի շերտ ձուն և նորից քսել մայոնեզով։
_Վերջին շերտով լցնել քերած պանիրը, ծածկել թաղանթով և դնել սառնարանը, ցանկալի է ամբողջ գիշեր:

Պարզ աղցանը շատ հեշտ է պատրաստվում և արդյունքն ինքներդ գնահատեք, թե որքան համեղ է ստացվում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Անկրկնելի համով աղցան







