Ներկայացնում ենք ձեզ այս տոնական բաղադրատոմսը, որով կպատրաստեք հագեցնող Աղցան հորթի մսով:
Այն արագ է ստացվում և շատ է դուր գալիս թե հյուրերիս, թե ընտանիքիս:

Աղցան հորթի մսով. Անհրաժեշտ բաղադրիչները
Բաղադրիչները 1 բաժնի համար
_Կարտոֆիլ 100 գր
_Գազար 60 գր
_Կանաչ ոլոռ 60 գր
_Թարմ վարունգ 70 գր
_Թթու վարունգ 70 գր
_Ձու 3 հատ
_Մայոնեզ 120 գր
_Տապակած տավարի միս 100 գր
_Լորի ձու 1 հատ
_Սամիթ 1 ճյուղ
_Կանաչ սոխ 1 ճյուղ
_Պղպեղ՝ ըստ ճաշակի
_Աղ՝ ըստ ճաշակի
Աղցան հորթի մսով. Պատրաստման եղանակը
_Եփել կարտոֆիլը, գազարը, ձուն։
_Բոլոր բաղադրիչները կտրատել խորանարդներով։
_Ավելացնել մայոնեզը, աղն ու պղպեղը։ Խառնել և ափսեի մեջ տարածել ձևի միջով։
_Վրան զարդարել լորի ձվով, սամիթի ճյուղով և աղցանի շուրջը տարածել բարակ կտրատած տավարի միսը։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աղցան Գնչուհի հորթի մսով








