Պատրաստենք Աղցան Հրաշք, որը հարուստ է համերի բազմազանությամբ, կարելի է պատրաստել ինչպես տոնական, այնպես էլ ամեն օրվա համար:
Այն հիանալի այլընտրանք է դասական և ավանդական աղցաններին, ինչպես նաև կնպաստի ձեր ընտանեկան սննդակարգի բազմազանությանը:

Աղցան Հրաշք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 300 գր
_Շամպինիոններ 300 գր
_Թթու վարունգ 2 հատ
_Ձու 2 հատ
_Պանիր 50 գր
_Սոխ 1 հատ
_Կանաչ սոխ և սամիթ՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Մանանեխ 0,5 թեյի գդալ
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Աղցան Հրաշք. Պատրաստման եղանակը
_Սունկը կտորներով կտրատել և տապակել չոր թավայի մեջ։
_Երբ հեղուկը գոլորշիանա, լցնել մի քիչ ձեթ և տապակել մինչև փափկի, ավելացնել աղ և պղպեղ:
_Միսը եփել համեմունքներով, թողնել սառչի և մանր կտրատել, լցնել ամանի մեջ։
_Սոխը, վարունգը և պանիրը կտրատել խորանարդներով, լցնել մսով ամանի մեջ։
_Ձվերը եփել, սառելուց հետո մաքրել ու խորանարդներով կտրատել, ավելացնել աղցանին։
_Խառնել մայոնեզը մանանեխի հետ և ավելացնել աղցանին:
_Աղցանը դնել սառնարանում, որպեսզի սառչի 40 — 60 րոպե և մատուցել սեղանին։

Աղցանը շատ համեղ ու ոչ ստանդարտ է ստացվում՝ համերի հիանալի համադրություն համադամասերների համար։
Ավելի վառ համի համար կրծքամիսը մարինացնել տարբեր համեմունքներով և տապակել բուսայուղի մեջ մի քանի րոպե՝ բարձր կրակի վրա։ Սոխը կարելի է նաև նախապես մարինացնել։ Կա բաղադրատոմսի մեկ այլ տարբերակ, որի դեպքում ավելացվում է մի քանի կտոր պահածոյացված արքայախնձոր:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







