Աղցան Հրաշք. Պարզապես հնարավոր չէ դիմադրել այս ուտեստի գայթակղությանը

Աղցան Հրաշք ԱՂՑԱՆՆԵՐ

Շատ համեղ Աղցան Հրաշք սնկով, խոզի մսով, գազարով և սխտորով։

Կծու համ, շունչը կտրող բուրմունք, ախորժելի տեսք՝ սա հենց այս աղցանի մասին է: Հիանալի է ցանկացած տոնական սեղանի համար։

Աղցան Հրաշք

Աղցան Հրաշք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի փափկամիս 500 գր

_Շամպինիոն 500

_Գազար 500 գր

_Սոխ 200 գր

_Մայոնեզ մոտ 140 գր

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Սխտոր 6 պճեղ

_Կարմիր կծու պղպեղ, պապրիկա՝ ըստ ճաշակի

_Քացախ 9% 2,5 ճաշի գդալ

_Բուսական յուղ 80 մլ

_Համեմ՝ ըստ ճաշակի

_Շաքարավազ 1,5 թեյի գդալ

Աղցան Հրաշք

Աղցան Հրաշք. Պատրաստման եղանակը

_Քերել գազարը կորեական գազարի քերիչով։

_Բուսական յուղը տաքացնել։

_Սխտորը ճզմել գազարի վրա, ավելացնել աղը, շաքարավազը և քացախը, մնացած բոլոր համեմունքները  և լցնել տաք բուսայուղը։

Հուշում` սխտորը և համեմունքները լցնել գազարի վրա մի ամանի մեջ լցնել և ձեթը ավելացնել։ Այսպիսով, դուք կբացահայտեք սխտորի և համեմունքների բոլոր բույրերն ու համերը։

_Խառնել, հնարավորության դեպքում գազարն ավելի լավ է նախապատրաստել աղցան պատրաստելուց մի օր առաջ, որպեսզի այն լավ մարինացվի։

_Սունկը կտորներով կտրատել և տապակել չոր տապակի մեջ, մինչև հեղուկը գոլորշիանա։

_Ավելացնել սոխը, կտրատել բարակ քառորդ օղակներով և տապակել՝ լցնելով մի քիչ ձեթ, աղ և պղպեղ անել, թողնել հանգստանա:

_Միսը մանր կտրատել ու տապակել բուսայուղի մեջ, վերջում համեմել աղով, պղպեղով, դնել թղթե սրբիչի վրա, որ ավելորդ յուղը քամվի։

_Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել կանաչիները, համեմել մայոնեզով և մատուցել։

_Սառեցնելու համար կարելի է դնել սառնարանը։

Աղցան Հրաշք

Սկզբունքորեն, աղցանը կարելի է չհամեմել մայոնեզով, այն յուղը, որը առկա է մթերքների մեջ՝ բավական է։ Այսպիսով, փորձեք այն առանց սոուսի, կարող է ձեզ դուր գալ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աղցան Գնչուհի հորթի մսով

Խնդրում ենք Գնահատեք