Աղցան ճակնդեղով և խնձորով. Ճիշտ ընտրված համեմունքները և մեկ գդալ մեղրը հիանալի կերպով բացահայտում են բանջարեղենի և մրգի համը

Աղցան ճակնդեղով և խնձորով ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր ուզում ենք ներկայացնել մի նոր թարմացնող Աղցան ճակնդեղով և խնձորով:

Երբ չգիտեմ, թե ինչ պատրաստել ընթրիքի կողմնակի ճաշատեսակի համար, ճակնդեղ եմ դնում խաշելու: Դրանից կարելի է շատ աղցաններ պատրաստել, գլխավորը հիմնական բաղադրիչը նախապես եփելն է։

Այս նախուտեստը շատ պարզ է. եթե բանջարեղենը նախօրոք եփեք, մնացած գործընթացները կտևեն ոչ ավելի, քան 15 րոպե: Ինչ վերաբերում է համին, ապա այստեղ գլխավոր դերը խաղում է կծու սոուսը։  Ստացվում է բավականին կծու և թարմացնող։

Աղցան ճակնդեղով և խնձորով
Աղցան ճակնդեղով և խնձորով. Բաղադրիչներ

_Խնձոր 1 հատ

_Բազուկ 1 հատ

_Գազար 1 հատ

_Մաղադանոս 0,5 փունջ

_Դարչին 0.25 թեյի գդալ

_Կիտրոնի հյութ 1 թեյի գդալ

_Չաման 0,25 թեյի գդալ

_Ձիթապտղի յուղ 50 մլ

_Չիլի պղպեղ 0,25 թեյի գդալ

_Մեղր 1 թեյի գդալ

_Համեմի սերմ 0,5 թեյի գդալ

_Աղ 0,5 թեյի գդալ

Աղցան ճակնդեղով և խնձորով

Աղցան ճակնդեղով և խնձորով. Պատրաստման եղանակը

_Եփել կամ թխել ճակնդեղն ու գազարը ջեռոցում։ Բանջարեղենը հովացնել և մաքրել, քերել խոշոր քերիչով։

_Խնձորները նույնպես պետք է քերել, բայց միայն այն դեպքում, եթե դրանք պինդ լինեն։ Փափուկ պտուղները ավելի լավ է դանակով կտրատել շերտերով:

_Պատրաստեք սոուսը. Նախ խառնել մեղրը, կիտրոնի հյութը և ձիթապտղի յուղը, ապա զանգվածին ավելացնել աղ, դարչին, չաման, կծու պղպեղ և համեմ։

_Խնձորը, ճակնդեղը և գազարը մի ամանի մեջ խառնել։ Ավելացնել սոուսը, լավ խառնել։

_Մատուցելուց առաջ աղցանը զարդարել մանր կտրատած մաղադանոսով։

Աղցան ճակնդեղով և խնձորով

Բոլոր ճակնդեղի աղցաններից այս մեկն իմ ամենասիրածն է:
Այն ունի քիչ կալորիա, դրական է ազդում մարսողական համակարգի վրա, ինչպես նաև հագեցնում է օրգանիզմը վիտամիններով։ Հատկապես լավ է ճակնդեղով և խնձորով աղցան պատրաստել գարնանը, երբ դեռ չկա տեղական սեզոնային բանջարեղեն։

Բարի ախորժակ:

Տեսանյութ Նոր բաղադրիչով վինեգրետ

Խնդրում ենք Գնահատեք