Այս համի Աղցան ճակնդեղով դուք հաստատ չեք փորձել։ Այս նախուտեստը ճիշտ է խնջույքի համար. կետչուպներ պետք չեն, աղցանը շատ լավ համադրվում է քաբաբի, կոտլետների, խորոված մսի հետ:

Աղցան ճակնդեղով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ճակնդեղ 600 գր
_Սխտոր 2 պճեղ
_Աղ 1 թեյի գդալ
_Համեմի սերմ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Քացախ 0% 2 ճաշի գդալ
_Պղպեղ, քնջութ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ՝ տապակելու համար

Աղցան ճակնդեղով. Պատրաստման եղանակը
_Քերել ճակնդեղը կորեական գազարի քերիչով:
_Աղ անել, խառնել և թողնել 20 րոպե։
_Շաքարավազը խառնել քացախի, համեմի սերմի, սև պղպեղի, քերած սխտորի հետ։
_Զանգվածը լավ խառնել և ավելացնել ճակնդեղին։
_Բուսայուղը լավ տաքացնել և լցնել ճակնդեղի վրա, զանգվածը լավ խառնել, որպեսզի յուղը ակտիվացնի բոլոր համեմունքներն ու սխտորը և բաղադրիչները սկսեն խառնվել։
_Կափարիչով փակել ճակնդեղով ամանը և թողնել։
_Քնջութի սերմերը տապակել չոր տապակի մեջ և առատորեն ցանել ճակնդեղի վրա՝ մատուցելուց առաջ:

Շատ համեղ, կծու, բուրավետ աղցան, որը պարզապես հրաշալիորեն համապատասխանում է մսի և ձկան խորտիկներին:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
7 աղցան պահքի համար







