Առաջարկում ենք պատրաստել Օրիգինալ աղցան ճակնդեղով:
Այս աղցանը շատ համեղ է, պարզ և առողջարար։ Բաղադրիչները կատարյալ կերպով համադրվում են: Մեծագույն առավելությունն այն է, որ բոլոր մթերքները մատչելի են, և գրեթե միշտ կան ձեռքի տակ:
Եվ այսպես, անցնենք աղցանի պատրաստմանը:

Օրիգինալ աղցան ճակնդեղով. Անհրաժեշտ բաղադրիչները
_ Եփած ճակնդեղ — 3 հատ
_ Մարինացված վարունգ — 3 հատ
_ Սոխ — 1 հատ
_ Շաքարավազ — 1 թեյի գդալ
_ Աղ, աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի
_ Սխտոր — 1 պճեղ
_ Թթվասեր — 2 ճաշի գդալ
_ Մանանեխ հատիկներով — 1 ճաշի գդալ

Օրիգինալ աղցան ճակնդեղով. Պատրաստման եղանակը
_ Սոխը կտրատել բարակ քառորդ օղակներով և տապակել բուսայուղի մեջ։
_ Ավելացնել շաքարավազը, դրա արդյունքում սոխը կսկսի կարամելանալ և էլ ավելի համեղ կդառնա։
_ Խաշած Ճակնդեղը պետք է անցկացնել խոշոր քերիչով։
_ Մարինացված վարունգը կտրատել։
_ Սխտորը մանր կտրատել կամ ճզմել։
_ Խառնել բոլոր բաղադրիչները։
_ Ավելացնել թթվասեր, մանանեխ, աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի։
Թարմ ու համեղ աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր բաղադրիչով համեղ վինեգրետ







