Աղցան ճակնդեղով. Գեղեցիկ, նրբահամ և տոնական ուտեստ

Աղցան ճակնդեղով ԱՂՑԱՆՆԵՐ

Պատրաստենք համեղ տոնական ուտեստ՝ Աղցան ճակնդեղով և սալորաչրով:

Այսպիսի տոնական աղցան պատրաստել եմ վերջին Նոր տարուն, հետո ծննդյան տոների համար։

Ինձ շատ դուր եկավ: փորձեք այն և չեք փոշմանի:

Աղցան ճակնդեղով

Աղցան ճակնդեղով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Եփած խոզի միս 600-700 գրամ

_Մարինացված վարունգ 200 — 250 գրամ

_Ձու 2-3 հատ

_Ճակնդեղ (խաշած կամ թխած) 300 գրամ

_Սալորաչիր 50-70 գրամ

_Ընկույզ (բոված) 50-70 գրամ

_Մայոնեզ 200-250 գրամ

Աղցան ճակնդեղով

Աղցան ճակնդեղով. Պատրաստման եղանակը

_Խոզի միսը եփել և մանր կտրատել։ Ավելի լավ է եփել երկու ամբողջական կտորով, մոտ 2 ժամ։

_Միսը դնել առաջին շերտով և քսել քաղցր մանանեխով մայոնեզ։

_Այս շերտի մայոնեզն առատ արեք, որպեսզի հյութալի լինի։

_Երկրորդ շերտը՝ մանր կտրատած թթու վարունգն է։

_Մայոնեզով ցանց անել:

_Երրորդ շերտի համար 2-3 ձու անցկացնել խոշոր քերիչով։

_Չորրորդ շերտը մանր քերած ճակնդեղն է, որը զգուշորեն պետք է տարածել աղցանի մակերեսին։

_Լվանալ սալորաչիրը և կտրել 2 մասի: Զարդարել աղցանը չրի շրջանակով կամ ձեր ցանկությամբ։

Մատուցելուց առաջ աղցանը ձևավորել տապակած ընկույզով:

Աղցան ճակնդեղով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բազուկով աղցան

Խնդրում ենք Գնահատեք