Պատրաստենք Աղցան Միկի, որի համար մեզ պետք կգա թարմ վարունգ և տապակած հավի կրծքամիս:
Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել մատչելի աղցանի բաղադրատոմս, որտեղ ամեն ինչ շատ պարզ է, բայց անչափ համեղ:

Աղցան Միկի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 500 գր
_Վարունգ 2 հատ
_Սոխ 1 հատ
_Ձու 4 հատ
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Սոխի մարինադի համար
_Ջուր 2 ճաշի գդալ
_Խնձորի քացախ 2 ճաշի գդալ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ

Աղցան Միկի. Պատրաստման եղանակը
_Միսը կտրատել փոքր խորանարդիկներով և կափարիչով ծածկված տապակել այնքան, մինչև հեղուկը գոլորշիանա:
_Հանել կափարիչը և տապակել մինչև ոսկե դարչնագույնը, աղ և պղպեղ, ավելացնել նախընտրած համեմունքները։
_Խառնել սոխի մարինադի բոլոր բաղադրիչները և 20 րոպե մարինացնել սոխը:
_Թարմ վարունգը շերտերով կտրատել, ձուն նույնպես։
_Բոլոր բաղադրիչները խառնել, սոխը նախապես քամել։
_Աղցանը հագեցնել մայոնեզով կամ թթվասերով։

Հուշում. Աղցանը կարող եք հագեցնել նաև բնական յոգուրտով։ Մի մոռացեք կանաչի ավելացնել: Որպեսզի միսը յուղոտ չլինի, տապակելու համար օգտագործեք չկպչուն ծածկով տապակ և շատ քիչ յուղ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







