Աղցան Յուրևնա. Ամենապարզ մթերքներով թեթև նախուտեստ

Աղցան Յուրևնա ԱՂՑԱՆՆԵՐ

Պատրաստենք պարզ, բայց համեղ և հագեցնող Աղցան Յուրևնա:

Այս աղցանի համար պետք են ամենամատչելի մթերքները՝ կաղամբ, պահածոյացված եգիպտացորեն և ծովախեցգետնի ձողիկներ:

Աղցան Յուրևնա

Աղցան Յուրևնա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաղամբ 1 փոքր

_Կես քաղցր պղպեղ

_Պահածոյացված եգիպտացորեն 1 բանկա

_Հում գազար 1 հատ

_Սխտոր 2-3 պճեղ

_Ծովախեցգետնի ձողիկներ 2 հատ

_Ապխտած երշիկ 100 գր

_Աղ, պղպեղ, մայոնեզ և կանաչիներ՝ ըստ ճաշակի

Աղցան Յուրևնա

Պատրաստման եղանակը

_Քերել գազարը խոշոր քերիչով, կաղամբը մանր կտրատել։

_Մնացած բոլոր բաղադրիչները բարակ շերտերով կտրատել, սխտորը ճզմել։

_Համեմելու համար ավելացնել թարմ կանաչիներ և կանաչ սոխ, աղ, պղպեղ անել և հագեցնել մայոնեզով։

Աղցան Յուրևնա

Հուշում. շատերը չեն սիրում եգիպտացորենը աղցանների մեջ՝ պահածոյացված կամ թխած վիճակում: Հետևաբար, այն կարելի է հաջողությամբ փոխարինել պահածոյացված ոլոռով, իսկ  երշիկը՝ խոզապուխտով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անկրկնելի համով կաղամբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք