Աղցան Նրբություն աներևակայելի համեղ է, այնքան թեթև, եթերային։
Այն շատ դուր եկավ իմ հյուրերին և դրա համը ամեն ինչ արժե: Պատրաստեք, չեք փոշմանի։

Աղցան Նրբություն. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2-3 հատ
_Հալած պանիր 1 տուփ
_Մարինացված շամպինիոններ 200 գրամ
_Պահածոյացված արքայախնձորի 4 օղակներ
_Սամիթ կամ մաղադանոս՝ ըստ ճաշակի
_Աղ՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
_Ձվերը և հալած պանիրը կտրատել խորանարդներով:
_ Ավելացնել մարինացված սունկը, եթե փոքր են, ապա դրանք կարելի է չկտրել, իսկ մեծերը՝ կտրել:
_Արքայախնձորը նույնպես կտրատել խորանարդներով։ Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել մայոնեզով։
_Ցանկության դեպքում կարելի է կանաչի ավելացնել։

Այսպիսով, ամենանուրբ աղցանը պատրաստ է, վստահ եմ, որ ձեզ անպայման դուր կգա։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
7 Աղցան պահքի համար







