Շատ պարզ և համեղ Աղցան Շանթ, որը կարող եք պատրաստել թեկուզ ամեն օր։
Իսկ տոնական առիթների համար այն կարող եք զարդարել ձեր ցանկությամբ ու առաջարկել հյուրերին։

Աղցան Շանթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ապխտած հավի կրծքամիս 200 գր
_Կոշտ պանիր 100 գր
_Ձու 2 հատ
_Լոլիկ 1 հատ
_Մայոնեզ 150 գր
_Սամիթ և այլ կանաչիներ՝ ըստ ճաշակի

Աղցան Շանթ. Պատրաստման եղանակը
_Ձվերը եփել, թողնել սառչի և սպիտակուցն առանձնացնել դեղնուցից։
_Սպիտակուցը քերել խոշոր քերիչով։
_Հավի միսը կտրատել։ Լոլիկը նույնպես կտրատել։
_Քերել կոշտ պանիրը՝ խոշոր քերիչով, կարելի է ավելի շատ պանիր ավելացնել, համը չի փչացնի։
_Բոլոր բաղադրիչները խառնել և համեմել մայոնեզով, կտրատած կանաչիներով, ամեն ինչ խառնել։
_Աղցանը պատրաստ է և կարելի է այս վիճակում մատուցել։
_Խնջույքի համար մատուցելու դեպքում վերցրեք բացվող օղակ։
_Աղցանը լցնել մեջը, մի փոքր սեղմել ու թողնել 5 րոպե, որ թրմվի։
_Այս ընթացքում պատառաքաղով տրորել դեղնուցը և մանր կտրատել կանաչիները՝ սամիթը, մաղադանոսը և կանաչ սոխը։
_Օղակը շատ զգուշությամբ հանել, եզրերով կանաչիներ ցանել, մեջտեղը դեղնուցով ծածկել։

Պարզ և գեղեցիկ աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







