Աղցան Չաֆան. Հագեցնող ու հաճելի համով լիարժեք ուտեստ

Աղցան Չաֆան ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան Չաֆան. Հագեցնող ու հաճելի համով լիարժեք ուտեստ

Այսօր կպատմենք, թե ինչպես պատրաստել սիբիրյան հայտնի ուտեստը, որի ճշգրիտ ծագումը դեռ անհայտ է՝ կծու աղցան Չաֆան: Չնայած սա աղցան է՝ շնորհիվ առատ մսի և կարտոֆիլի, այն կարող է ամբողջությամբ փոխարինել լիարժեք կերակուրին:

Բաղադրատոմսում բալզամիկ քացախի փոխարեն կարող եք օգտագործել խնձորի քացախ կամ նույնիսկ այդ բաղադրիչը փոխարինել կիտրոնի հյութով: Թարմ բանջարեղենով և հյութալի տապակած մսի շնորհիվ՝ այս ուտեստը հիթ է դառնում ցանկացած առիթով բացված սեղանի համար, այնպես որ անպայման պահպանեք բաղադրատոմսը:

Աղցան Չաֆան

Աղցան Չաֆան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Տավարի միս 300 գ
  • Սպիտակ կաղամբ 200 գր
  • Կարտոֆիլ 200 գր
  • Սոխ 1 հատ
  • Գազար 100 գ
  • Ճակնդեղ 100 գ
  • Մայոնեզ 70 գ
  • Սև պղպեղ (աղացած) 0.25 թեյի գդալ
  • Մաղադանոս 20 գ
  • Արևածաղկի ձեթ 100 մլ
  • Պղպեղի խառնուրդ 1 պտղունց
  • Աղ 0,5 թեյի գդալ
  • Սամիթ 30 գ
  • Բալզամիկ քացախ 10 մլ
  • Սխտոր 3 պճեղ

Աղցան Չաֆան

Աղցան Չաֆան. Պատրաստման եղանակը

  1. Մաքրել կարտոֆիլը և կտրել բարակ ձողիկներով: Տապակել արևածաղկի ձեթով մինչև պատրաստ լինելը:
  2. Կորեական գազարի քերիչով ճակնդեղը և գազարը քերել (կամ բարակ մանր կտրատել):
  3. Կաղամբը մանր կտրատել և ձեռքերով մի փոքր տրորել:
  4. Տավարի միսը կտրել բարակ շերտերով և դրան աղ և պղպեղ անել: Տապակել միսը թավայի մեջ:
  5. Սոխը նույնպես կտրել բարակ շերտերով: Դրան ավելացնել աղ ու քացախ: Մանրացված սոխը տրորել ձեռքերով և թող 5 րոպե մարինացվի:
  6. Լցնել բոլոր բաղադրիչները ամանի մեջ, ավելացնել մայոնեզը, պղպեղի խառնուրդը և ճզմած սխտորը:
  7. Խառնել աղցանը և ցանկության դեպքում զարդարել կանաչիներով:

Աղցան Չաֆան

Նման հագեցնող ու համեղ ուտեստը ստացվում է ամենապարզ բաղադրիչներից:

Տոնական սեղանին մատուցելու համար բաղադրիչները լավագույնս մատուցվում են կողք կողքի լցված՝ մեծ սկուտեղի վրա: Եթե այն պատրաստում եք սովորական օրվա ընթրիքի համար, կարող եք ամեն ինչ միասին խառնել և միանգամից ամանի մեջ լցնել:

Աղցան Չաֆանը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Աղցան Գնչուհի

Խնդրում ենք Գնահատեք