Աղցան պահածո. Բանջարեղենի թարմությունը պահպանենք ձմռան համար
Համատեղենք բանջարեղենի տեսականի՝ քաղցր պղպեղ, վարունգ և լոլիկ, և կստանանք անուշաբույր, համեղ, և բավական կծու նախուտեստ:
Եթե ավելացնեք շատ սխտոր և կանաչիներ, դուք պարզապես զարմանալի հավելում կստանաք տարբեր ուտեստների համար:

Աղցան պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոլիկ 2 կգ
_Վարունգ 1,5 կգ
_Բուլղարական պղպեղ 300 գ
_Սոխ 500 գ
_Կծու պղպեղ 1 հատ
_Սխտոր 8 պճեղ
_Սամիթ և մաղադանոս՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 150 մլ
_Շաքար 100 գ
_Աղ 3 ճաշի գդալ


Աղցան պահածո. Պատրաստման եղանակը
_Ավելի լավ է ընտրել միջին կամ փոքր վարունգ, որպեսզի դրանք կտրեք փոքր շերտերով:
_Ընտրեք մսոտ լոլիկ և բուլղարական պղպեղ:
_Լվանալ բանջարեղենը և կանաչիները, վարունգը կտրատել օղակներով, լոլիկը՝ շերտերով, սոխը՝ բարակ կիսաօղակներով, մանր կտրատել սխտորն ու կանաչին:
_Մանր կտրատել կծու պղպեղը:
_ Բանջարեղենին խառնել կանաչիները, աղ և շաքար, բուսական յուղ, սխտոր: Լոլիկը պետք չէ լցնել ընդհանուր ամանի մեջ:
_Խառնել բանջարեղենը և թողնել մի քանի ժամ, որպեսզի հյութը դուրս գա և դառնա մարինադ:
_Աղցանը դասավորել բանկաների մեջ՝ մինչև կեսը, վրան շարել լոլիկի շերտերը:
_Լրացնել հյութով, լցնել յուրաքանչյուր բանկային 1 թեյի գդալ 6%-ոց քացախ և ծածկել կափարիչներով:
_Բանկաները կաթսայի մեջ դնել սրբիչի վրա, լցնել տաք ջուր՝ մինչև ուսերը և հասցնել եռման:
_Ստերիլիզացնել 7 րոպե:
_Հիմա փակել կափարիչները, շրջել և փաթաթած թողնել՝ մինչև սառչի:
_Այս քանակի մթերքներից ստացվում է 0,5 լիտրանոց 10 բանկա:

Աղցանը շատ է հիշեցնում թարմ բանջարեղեն: Մատուցելիս կարող եք վրն լցնել կանաչիներ և ավելացնել մի քիչ բուսական յուղ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր աղցան պարզ և արագ վիտամիններ







