Աղցան պահածոն թեթև է և անչափ համեղ: Այս նոր աղցանն առաջիկ իսկ փորձից դարձել է մեր սիրելին:
Ձմռանը մայոնեզի մեջ սնկով դդմիկն ինքն իրենով լիարժեք աղցան է, որը հավելումներ չի պահանջում: Պատրաստելը հեշտ է և մեծ ուրախություն է պարգևում ձմռանը։

Աղցան պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկը մաքրած վիճակում 1,5 կգ
_Սունկ 0,5 կգ
_Սոխ 0,5 կգ
_Մայոնեզ 5 ճաշի գդալ (200 գր.)
_Քացախ 9% 2 ճաշի գդալ
_Սխտոր 5-6 պճեղ
_Աղ 2 թեյի գդալ
_Սև պղպեղ 1/3 թեյի գդալ
_Մաղադանոս 1/3 փունջ
_Յուղ տապակելու համար՝ 120-150 մլ


Աղցան պահածո. Պատրաստման եղանակը
_Մաքրել դդմիկը, կտրատել խորանարդներով։
_Տապակել տապակի մեջ մի քանի բաժիններով՝ փոքր քանակությամբ յուղ ավելացնելով։
_Տապակած դդմիկը լցնել ամանի մեջ:
_Սունկը կտրատել, տապակել նույն թավայի մեջ՝ բուսայուղ ավելացնելով։
_Սոխը մանր կտրատել և նույնպես տապակել թավայի մեջ։
_Սխտորը մանր քերիչով քերել։
_Խառնել բոլոր պատրաստված բաղադրիչները, ավելացնել սև պղպեղը, աղը, քացախը և մայոնեզը:
_Ամեն ինչ լավ խառնել, ավելացնել մաղադանոսը և լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, այնպես որ դատարկ տեղեր չլինեն։
_Բանկաները կափարիչներով ծածկել, դնել կաթսայի մեջ, որի հատակին պետք է սրբիչ փռել։
_Ջուրը լցնել մինչև բանկաների եզրերը:
_0,5 լիտրանոց տարաները եռալուց հետո, 20 րոպե ստերիլիզացնել։
_Այնուհետև զգուշորեն հանել բանկաները և ամուր փակել կափարիչներով։
_Շրջել բանկաները և տաք շորով փաթաթած թողնել, մինչև սառչի:


Պահածոն շատ համեղ է ստացվում։
Պետք է պահել մութ տեղում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ժուլիեն սնկով և հավի մսով







