Աղցան պահածո. Անուշաբույր խրթխրթան նախուտեստ

Աղցան պահածո Պահածոներ

Իսկական ժամանակն է պատրաստել բանջարեղենի Աղցան պահածո: Այս կերպ պատրաստված բանջարեղենը բանկաների մեջ մնում է թարմ, բուրավետ, իր բնական համով։

Աղցան պահածո

Աղցան պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Քաղցր պղպեղ 1 կգ

_Կծու պղպեղ 1 կգ

_Վարունգ 1 կգ

_Ցանկացած կանաչի՝ լավ փունջ

_Սոխ 1 կգ

_Լոլիկ 2 կգ

_Սխտոր 1 գլուխ

_Աղ 2 ճաշի գդալ

Աղցան պահածո

Աղցան պահածո

Աղցան պահածո. Պատրաստման եղանակը

_Քաղցր պղպեղը կտրատել շերտերով, սոխը՝ կիսաօղակներով, կծու պղպեղը, լոլիկը և վարունգը կտրատել կտորներով, կանաչիները մանրացնել։

_Խառնել բոլոր բանջարեղեններն ու աղը, խառնել, թողնել 30 րոպե։

_Աղցանը լցնել մաքուր բանկաների մեջ, ավելացնել մնացած հյութը, ծածկել կափարիչներով:

_Յուրաքանչյուր տարայի մեջ լցնել մեկ թեյի գդալ շաքարավազ, մեկ ճաշի գդալ բուսական յուղ և քացախ։

_Կաթսայի մեջ բանկաները մանրէազերծել 5 րոպե, սկսած այն պահից, երբ ջուրը սկսի եռալ։

_Կափարիչներով փակել, ծածկել սրբիչով և թողնել, որ սառչի։

Աղցան պահածո

Աղցան պահածո

Աղցանը կարող եք պահել նկուղում, պահարանում:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք