Եկեք պատրաստենք բանջարեղենով ունիվերսալ աղցան պահածո, որը կդառնա ձեր առաջին օգնականը խոհանոցում:
Այն արդյունավետորեն խնայում է շատ ուտեստների պատրաստման ժամանակը:

Աղցան պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Գազար 1 կգ
_Բուլղարական պղպեղ 1 կգ
_Լոլիկ 2 կգ
_Կծու պղպեղ, 1 հատ կամ՝ ըստ ճաշակի
_Աղ 50 գր
_Շաքար 75 գր
_Բուսական յուղ 50 գր
_Դափնու տերև 2 հատ
_Սև պղպեղ 5 հատիկ

Աղցան պահածո. Պատրաստման եղանակը
_Հյութը հարուստ և թանձր դարձնելու համար ընտրել հյութալի և մսոտ լոլիկ:
_Քերել գազար խոշոր քերիչով:
_Կտրել քաղցր պղպեղը փոքր շերտերով կամ կտորներով:
_Տոմատի հյութի մեջ լցնել աղը, շաքարը, բուսական յուղը և ավելացնել համեմունքները:
_Եփել և ավելացնել բոլոր բանջարեղենները, թուլացնել կրակը և եփել 30 րոպե:
_Համեմել և անհրաժեշտության դեպքում, ավելացնել աղ կամ շաքար:
_Լցնել բանկաների մեջ և ավելացնել մնացած տոմատի հյութը:
_Փակել կափարիչներով և թողնել, որ սառչի:
_Պահել պահածոները նկուղում կամ պահարանում:

Պատրաստուկը կարելի է ավելացնել ապուրների մեջ, օգտագործել սոուսներ պատրաստելու համար, ավելացնել կոտլետներին:
Ցանկության դեպքում բանջարեղենին կարող եք ավելացվել նաև այլ մթերքներ, օրինակ՝ կաղամբ, կանաչիներ, սխտոր:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր պղպեղ ենք պատրաստում







