Աղցան ռուլետ. Ուտեստի մատուցման յուրահատուկ տարբերակ

Աղցան ռուլետ ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան ռուլետ. Ուտեստի մատուցման յուրահատուկ տարբերակ

Արտասովոր աղցանի մատուցումը կզարմացնի ձեր հյուրերին: Պատրաստելը հեշտ է, իսկ համն աննկարագրելի, սա ուղղակի հիանալի ուտեստ է: Աղցանի հետ կարելի է մատուցելիս ձեր սիրած սոուսը՝ համի նրբացման համար։

Այս աղցանի համար ավելի լավ է տնական մայոնեզ վերցնել, իսկ դոնդողը պատրաստել մսի արգանակի մեջ, կամ ինչպես այս դեպքում՝ քանի որ օգտագործում եմ պահածոյացված ոլոռ, օգտվել եմ պահածոյի հեղուկից: Աղցանն արժանի է ուշադրության, փորձեք:

Աղցան ռուլետ

Աղցան ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձու — 5 հատ
  • Խոզապուխտ — 200 գրամ
  • Խաշած կարտոֆիլ — 200-250 գրամ
  • Եփած գազար — 200 գրամ (1 մեծ)
  • Պահածոյացված կանաչ ոլոռ — 100 գրամ
  • Ձիթապտուղ — 100 գրամ (կամ թթու վարունգ)

Աղցան ռուլետ

Դոնդողի սոուսի համար

  • Մայոնեզ — 3-4 ճաշի գդալ (70 գրամ)
  • Թթվասեր — 4 ճաշի գդալ (100 գ)
  • Մանանեխ — 1 թեյի գդալ (եթե սերմեր են, ինչպես այս դեպքում, ապա 2 թեյի գդալ)
  • Կանաչ ոլոռի պահածոյի հեղուկ — 150 մլ
  • ժելատին — 15 — 20 գրամ

Աղցան ռուլետ

Աղցան ռուլետ. Պատրաստման եղանակը

  1. 150 մլ կանաչ ոլոռի հեղուկին ավելացնել ժելատին և խառնել:
  2. Պատրաստել 3 ճաշի գդալ սոուս՝ մայոնեզին ավելացնել 3 ճաշի գդալ թթվասեր, մանանեխի սերմեր: Խառնել և մի կողմ դնել:
  3. Ձիթապտուղները կտորներով մանրացնել: Կարտոֆիլը, խոզապուխտը և գազարը կտրել փոքր խորանարդներով:
  4. Երբ ժելատինն ուռչի, լուծելու համար տաքացնել այն ջրային բաղնիքում կամ միկրոալիքային վառարանում:
  5. Ժելատինը խառնել մայոնեզի սոուսի հետ: Պատրաստի սոուսը մի կողմ դնել և խառնել բոլոր մանրացված մթերքները, ավելացնել ոլոռը, ձիթապտուղը:
  6. Ամեն ինչ խառնել սոուսի հետ: Ձևամանը ծածկել սննդային թաղանթով, մեջը լցնել աղցանի կեսը: Դրանից հետո եփած ձվերը շարել մեջտեղում, վրան լցնել մնացած աղցանը:
  7. Դնել զով տեղում մի քանի ժամ:

Աղցան ռուլետ. Ուտեստի մատուցման յուրահատուկ տարբերակ

Ահա այսպիսի յուրօրինակ ուտեստ: Նախուտեստը համեղ է, չեք փոշմանի այն պատրաստելու համար:

Աղցան ռուլետը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք