Երկար տարիներ է, որ ես պատրատում եմ Աղցան Սեր: Այն անսովոր համ ունի և արդեն դասական կարելի է համարել: Իմ բոլոր հյուրերը միշտ գոհ են մնացել այս համեղությունը ճաշակելուց հետո։
Պատրաստվում է շատ արագ, իսկ արդյունքը պարզապես շքեղ է։ Տոնական սեղանի համար այս աղցանն անփոխարինելի է։

Աղցան Սեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Չամիչ 1 բուռ
_Սխտոր 3 պճեղ
_Գազար 3 հատ
_Ճակնդեղ 2 հատ
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Կոշտ պանիր՝ ըստ ճաշակի
_Ընկույզ 1 բուռ

Աղցան Սեր. Պատրաստման եղանակը
_Նախ պետք է մանր քերիչով քերել ճակնդեղը, հետո գազարը, որը պետք է հում լինի, իսկ վերջում՝ պանիրը։
_Սխտորը ճզմել, ընկույզը դանակով մանրացնել։
_Գազարին ավելացնել չամիչ և մայոնեզ, ամեն ինչ լավ խառնել, լցնել աղցանի ամանի մեջ։
_Այնուհետև սխտորը խառնել պանրի և մայոնեզի հետ և լցնել գազարի վրա։
_Վրան լցնել քերած ճակնդեղը, ճզմած սխտորը և մանրացրած ընկույզը:
_Մայոնեզը լցնել այս ամենի վրա, սա կլինի վերջին շերտը։
_Աղցանը զարդարել ըստ ճաշակի և ստացվում է խոհարարական գլուխգործոց։

Աղցանը կատարյալ է տոնական սեղանի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







