Աղցան սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով. Կատարյալ բաղադրատոմս:
Այս չքնաղ, նրբահամ աղցանի բաղադրատոմսը` սպանախով, չերի լոլիկով, մոցարելլաով և կապերսով, կատարյալ է թեթև ընթրիքի համար:
Բոլոր բաղադրիչները հիանալի կերպով համատեղվում են միմյանց հետ, աղցանը վառ, համեղ և առողջարար է: Եկեք սկսենք:

Содержание
Աղցան սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Սպանախ (տերևներ) — 100 գ
- Չերի լոլիկ — 10 հատ
- Մոցարելլա պանիր — 100-120 գ
- Մարինացված կապերսներ — 2 թեյի գդալ
Լցոնի համար
- Ձիթապտղի ձեթ — 3 ճաշի գդալ
- Կիտրոնի հյութ — 1 թեյի գդալ
- Աղ, պղպեղ` ըստ համտեսի

Աղցան սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով. Պատրաստման եղանակը
- Ավելի լավ է պատրաստել աղցանը բաժիններով, որպեսզի տերևները չճլորեն և գեղեցիկ տեսք տան: Լվանալ և չորացնել սպանախի տերևները, դրանք թեթև շերտով դնել այն ափսեների վրա, որոնցում պետք է մատուցենք աղցանը:
- Կտրել չերի լոլիկը երկու կեսով և շարել դրանք սպանախի վրա: Եթե դուք օգտագործում եք լոլիկի խոշոր տեսակներ, ապա կտրեք դրանք բարակ շերտերով:
- Վրան լցնել մոցարելլայի գնդիկներ, ցանկության դոպքում կտրեք կիսով չափ կամ փոքր կտորներով:
- Հաջորդը, ավելացնել կապերսները, դրանք լցնելով աղցանի մակերեսին սպանախի և չերի լոլիկի վրա: Աղ և պղպեղ անել` ըստ համտեսի:
- Մնում է պատրաստել պարզ, բայց համեղ սոուսը` խառնել ձիթայուղը և թարմ քամած կիտրոնի հյութը: Լցնել աղցանի վրա և մատուցել:
- Այսպիսով, արագ և պարզորեն պատրաստեցինք թեթև աղցան սպանախով, չերի լոլիկով, մոցարելլայով և կապերսներով:

Աղցանը սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով պատրաստ է: Եվս մի փոքրիկ խորհուրդ: Պատրաստեք աղցանը անմիջապես մատուցելուց առաջ, քանի որ սպանախի տերևները շատ նուրբ են և թոշնում են բառացիորեն աչքի առաջ:
Բարի ախորժակ








