Աղցան Սրտակեր. Վիտամիններով հարուստ, հագեցնող աղցան

Աղցան Սրտակեր ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան Սրտակեր. Նրանց համար, ովքեր թարմություն են փնտրում:

Նեխուրի արմատը շատ առողջարար է: Այն պարունակում է մարմնի համար անհրաժեշտ վիտամիններ և հանքանյութեր: Նույնիսկ ջերմային մշակումից հետո նեխուրը պահպանում է դրանց մեծ մասը: Այն նաև բավականին ցածր կալորիականություն ունի: Այդ պատճառով ես այն շատ եմ օգտագործում խոհանոցում:

Նեխուրի արմատն ունի շատ նուրբ համ և հաճելի, ուժեղ բույր: Տապակելուց հետո հոտը պակաս նկատելի կլինի, ինչը թույլ կտա բանջարեղենը ներդաշնակորեն լրացնել այլ բաղադրիչներով: Լոբով և նեխուրով աղցան կարող է սիրված ուտեստ դառնալ գիրանալուց խուսափողների համար:

Աղցան Սրտակեր
Աղցան Սրտակեր. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Նեխուրի արմատ 550 գ

_Պահածոյացված լոբի 400 գ

_Սոխ 2 հատ

_Ընկույզ 70 գ

_Սամիթ 50 գ

_Մաղադանոս 50 գ

_Մածուն 3 ճաշի գդալլ

_Կարագ 50 գ

_Աղ` ըստ համտեսի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ համտեսի

Աղցան Սրտակեր

Աղցան Սրտակեր. Պատրաստման եղանակը

_Նեխուրն ու սոխը կտրել շերտերով: Հալեցնել կարագը տապակի մեջ և տապակել մինչև փափկելը ուժեղ կրակի վրա, նախ՝ նեխուրը, ապա ավելացնել սոխը: Անընդհատ խառնելով տապակել մինչև պատրաստ լինելը: Համեմել աղով և պղպեղով:

_Տապակած բանջարեղենը տեղափոխեք խորը ամանի մեջ, հեղուկը քամելուց հետո ավելացնել պահածոյացված լոբին:

_Մանր կտրատել կանաչիները և ընկույզը մանրացնել բլենդերի մեջ: Ընկույզն ու կանաչիներն ավելացնել ամանի մեջ:

_Աղցան համեմել մածունով և լավ խառնել: Թողեք մնա 15 րոպե, որ լավ ներծծվեն համերը և մատուցեք:

Ստացվում է գեղեցիկ աղցան, որը նաև շատ հագեցնող ու թեթև է: Այն կարելի է մատուցել տոնական սեղանի վրա, կամ կարող եք պատրաստել ընթրիքի համար:

Աղցան Սրտակեր

Մեկ անգամ փորձելով` այլևս չեք կարող մոռանալ լոբով աղցանի գայթակղիչ նուրբ համը:

Աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Արտակարգ Համեղ, Արագ և Հյութեղ Աղցան Բրոկոլիով և Ծաղկակաղամբով

Անկրկնելի համով կաղամբով աղցան — Շատ նուրբ և անկրկնելի համ

Խնդրում ենք Գնահատեք