Աղցան Վագր. Ամանորի գեղեցիկ և համեղ ուտեստ

Աղցան Վագր ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան վագր Ամանորի համար, շատ համեղ ու գեղեցիկ։ Այս բաղադրատոմսով պատրաստված աղցանը շատ գեղեցիկ, նուրբ ու վառ է ստացվում։ Այն կդառնա ձեր ամանորյա տոնական սեղանի ամենակարևոր զարդարանքը։

Անպայման փորձեք պատրաստել, հաճույք պատճառեք ինքներդ ձեզ և ձեր հյուրերին:

Աղցան Վագր

Աղցան Վագր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի փափկամիս 500 գր

_Խոզապուխտ 250 գր

_Թարմ վարունգ 1 հատ

_Ձու 2 հատ

_Դեղնուց 3 հատ

_Պանիր 150 գր

_Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Հարդարման համար

_Եփած գազար 2 հատ

_Խաշած ձվի սպիտակուց  3 հատ

_Ձվի դեղնուց 1 հատ

_Չորացրած սալորաչիր՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Ճակնդեղի հյութ

_Ատամի չոփիկներ 10 հատ

Աղցան Վագր

Աղցան Վագր. Պատրաստման եղանակը

_Սկզբում խոզի խաշած միսն ու խոզապուխտը կտրատել փոքր խորանարդիներով, ապա մանր կտրատել թարմ վարունգը։

_Մանրացված բաղադրիչները տեղափոխել ամանի մեջ, ձվերն ու դեղնուցները կտրատել  հատուկ ձու կտրող ցանցով։

_Պանիրը քերել խոշոր քերիչով, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը, ապա թույլ աղ անել, համեմել քիչ քանակությամբ մայոնեզով և ամեն ինչ մանրակրկիտ խառնել։

_Վերցնել մի մեծ հարթ ափսե, մայոնեզի օգնությամբ նկարել վագրի մոտավոր ձևը։ Աղցանը տարածել այդ եզրագծով:

_Վագրի դեմքի սպիտակ մասերին քսել քերած սպիտակուցը, իսկ նարնջագույն տեղերին՝ մանր քերիչով քերած եփած գազարը։

_Աչքերը դեղնուցի և մայոնեզի խառնուրդով ձևավորել, լցնել խոհարարական տոպրակի մեջ և քամել աչքերի ակոսի մեջ։

_Այնուհետև մի քիչ մայոնեզ խառնել ճակնդեղի հյութի հետ։

_Այս խառնուրդը ևս լցնել խոհարարական պարկի մեջ և վագրի քիթը նկարել։

_Չորացրած սալորաչրից պատրաստել սև գծեր՝ դրանից բարակ շերտեր կտրատելով։

_Ատամի չոփիկներով բեղերը պատրաստել։

_Սալորաչրից կտրել բիբեր և խրել վագրի աչքերի մեջ: Այն կդարձնի աղցանը ավելի կենդանի հայացքով:

Աղցան Վագր

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր ամանորյա աղցան Ցլիկ

Խնդրում ենք Գնահատեք