Եթե ցանկանում եք պատրաստել դասական Աղցան Վինեգրետ, որը պատրաստել են մեր մայրերն ու տատիկները, օգտագործեք խաշած արմատային բանջարեղեն, թարմ սոխ՝ ցանկացած թթու վարունգների և իհարկե, պահածոյացված ոլոռի հավելումներով:

Աղցան Վինեգրետ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խաշած գազար 3 հատ
_Խաշած կարտոֆիլ 4 հատ
_Խաշած կամ թխած ճակնդեղ 2 հատ
_Մեծ սոխ 1 հատ
_Թթու վարունգ 4 հատ
_Թթու կաղամբ 100 գր
_Պահածոյացված կանաչ ոլոռ 4 ճաշի գդալ
_Բուսական յուղ 4 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի

Աղցան Վինեգրետ. Պատրաստման եղանակը
_Գազարը, կարտոֆիլը և ճակնդեղը կտրատել միանման խորանարդներով:
_Սոխը մաքրել և վարունգի հետ միասին մանր կտրատել, թթու կաղամբը ևս մանր կտրատել։
_Մի ամանի մեջ խառնել աղցանի բաղադրիչները՝ կարտոֆիլը, գազարը, վարունգը, սոխը, կաղամբը, ճակնդեղը և կանաչ ոլոռը։
_Աղցանին աղ անել ըստ ճաշակի և համեմել բուսայուղով։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր բաղադրիչով յուրահատուկ համեղ Վինեգրետ







