Աղցան Տիֆանի կամ խաղողով աղցան. Այս հաճելի նախուտեստը վաղուց է դարձել սեղանների հիթ

Աղցան Տիֆանի ԱՂՑԱՆՆԵՐ

Եթե ուզում եք հյուրերին հաճույք պատճառել, ապա անպայման պատրաստեք Աղցան Տիֆանի: Սիրված աղցանը բոլորին է դուր գալիս:

Հյուրերն այն շատ են սիրում իր թեթևության, համի համար: Եթե սիրում եք համեղ ուտել, ապա պատրաստեք ու վայելեք այսպիսի աննկարագրելի հաճույք:

Եթե չեք փորձել այս աղցանը, ապա ժամանակը եկել է, պատրաստեք )

Աղցան Տիֆանի

Աղցան Տիֆանի. Անհրաժեշտ բաղադրիչները

_400 գր — հավի կրծքամիս

_250 գ — շամպինիոն

_3 հատ — ձու

_100 մլ — պանիր

_աղ՝ ըստ ճաշակի

_կարրի՝ ըստ ճաշակի

_300 գր — խաղող

_100 գ — նուշ (կարելի է օգտագործել ընկույզ, պարզապես պետք է տապակել և կտրատել)

_մայոնեզ՝ ըստ ճաշակի

_150 գ — սալորաչիր

Աղցան Տիֆանի

Աղցան Տիֆանի. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

_Հավի կրծքամիսը կտրել բարակ շերտերով, աղ անել և շաղ տալ կարրի: Տապակել թավայի մեջ: Հետո, երբ սառչի, կտրել շերտով:

_Սնկերը մանրացնել և տապակել առանց յուղի, որպեսզի հեղուկը գոլորշիանա:

_Կտրատել սալորաչիրը:

_Այժմ կարող եք աղցանը ձևավորել. Առաջին շերտը կլինի հավի կրծքամիսը, դնել ափսեի վրա և փորձեք ձևավորել խաղողի ողկույզի տեսքով: Հավի վրա ընկույզ լցնել:

_Անպայման շերտերի վրա քսեք մայոնեզ:

_Հաջորդ շերտը սալորաչիրն է, մայոնեզը և քերած ձվերը: Հաջորդ շերտը սունկն է, մայոնեզը, մանր քերած պանիրը և մայոնեզի թեթև ցանցը:

_Կտրել խաղողի հատիկները մեջտեղից, հեռացնել սերմերը և դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ հեղուկը հեռացվի:

_Այժմ վերին շերտին շարել խաղողի հատիկները, սերտորեն դասավորելով իրար կողքի:

Աղցան Տիֆանի

Թող աղցանը ներծծվի և մատուցեք:

Սա համեղ աղցան է, չեք փոշմանի, եթե պատրաստեք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք