Աղցան տղամարդկանց համար. Ամենաառնական նախուտեստը

Աղցան տղամարդկանց համար ԱՂՑԱՆՆԵՐ

Որոշեցի նոր բան փորձել և պատրաստեցի Աղցան տղամարդկանց համար: Այն ունի ընդամենը 3 բաղադրիչ:

Աղցանի համար կարող եք ցանկացած միս վերցնել, հորթի, խոզի և թռչնի միսը հարմար կլինեն: Բայց վարունգը պետք է մարինացված լինի, քանի որ սովորական եղանակով թթու վարունգի համն ավելի սուր է:

Բաղադրիչների համն ընդգծելու համար մայոնեզի փոխարեն պատրաստել եմ բուրավետ բուսական յուղով սոուս: Այն պետք է պարզապես տաքացնել տապակի մեջ և ավելացնել համեմունքներ: Այդպես յուղը հնարավորինս արագ կլանում է համեմունքների ողջ համն ու բույրը։

Աղցան տղամարդկանց համար

Աղցան տղամարդկանց համար. Բաղադրիչներ

_ Տավարի(հորթի) միս 200 գ

_ Սոխ 75 գ

_ Մարինացված վարունգ 100 գ

_ Ձիթապտղի յուղ 50 մլ

_ Սխտոր 2 պճեղ

_ Դափնու տերև 2 հատ

_ Սև պղպեղ 2 հատ

_ Բուրավետ պղպեղ 3 հատ

_ Աղ՝ ըստ ճաշակի

_ Պղպեղի խառնուրդ՝ ըստ ճաշակի

_ Համեմ՝ ըստ ճաշակի

Աղցան տղամարդկանց համար Աղցան տղամարդկանց համար

Աղցան տղամարդկանց համար. Պատրաստման եղանակը

_ Միսը եփել աղ արած ջրի մեջ՝ ավելացնելով սև և բուրավետ ոլոռ և 1 դափնու տերև։

_ Հովացնել արգանակի մեջ և կտրատել շերտերով կամ քրքրել մանրաթելերով:

_ Վարունգները շերտերով կտրատել, եթե մեջը շատ հեղուկ կա, դնել մաղի վրա, որպեսզի քամվի։

_ Կտրել սոխը կես օղակներով և լցնել սառը ջրի մեջ: Թեթևակի տրորել ձեռքով, որպեսզի դառնությունն ավելի արագ վերանա:

_ Ձիթապտղի յուղը լցնել տապակի մեջ և տաքացնել:

_ Ավելացնել մաքրած սխտորի պճեղները, 1 դափնու տերև, պղպեղի խառնուրդը և համեմը։

_ Յուղը տաքացնել ևս 2-3 րոպե, հանել կրակից և քամել մաղի միջով։

_ Բոլոր բաղադրիչները խառնել, վրան լցնել տաք բուրավետ յուղը և խառնել։

_ Երբ սառչի, ծածկել թաղանթով և ամբողջ գիշեր պահել սառնարանում:

_ Երկար թրմելու արդյունքում մսային աղցանը լավ կհագեցվի սոուսով։ Նախուտեստը կլինի հյութալի և կծու։

Աղցան տղամարդկանց համար

Դուք չպետք է բաց թողնեք այս վերջին քայլը, այլապես լիարժեք տպավորություն չեք ստանա նախուտեստից:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աղցան հորթի մսով

Խնդրում ենք Գնահատեք