եթե մատուցեք Աղցան Քմահաճույք, այն իհարկե դուր կգա հյուրերին: Աղցանը և՛ թեթև է, և՛ հագեցնող։
Դրան հատկապես կսիրահարվի ուժեղ սեռը։ Համեղ է և հեշտ է պատրաստվում:

Աղցան Քմահաճույք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի միս 250 գր
_Ձու 2 հատ
_Կոշտ պանիր 200 գր
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Սոխ 2 հատ
մարինադի համար
_1 բաժակ ջուր
_1 ճաշի գդալ քացախ
_1 թեյի գդալ շաքարավազ

Աղցան Քմահաճույք. Պատրաստման եղանակը
_Եփել ձվերը։
_Պանիրն ու ձուն քերել քերիչով:
_Միսը եփել աղ արած ջրի մեջ։ Ի դեպ, արգանակից կարելի է հետո ապուր պատրաստել։
_Սոխը կտրատել կիսաօղակներով, լցնել մի բաժակ եռման ջուր, ավելացնել շաքարավազը և աղը։
_Սպասել, որ ջուրը սառչի, դրանից հետո ձեռքերով քամել սոխը։
_Աղցանը շարել սոխի, շերտերով կտրատած մսի, քերած ձվի և պանրի շերտերով։
_Յուրաքանչյուր շերտին պետք է քսել մայոնեզ:
_Այս աղցանի մեջ խորհուրդ չենք տալիս միսը փոխարինել հավի մսով, այդպես արդեն կստացվի այլ աղցան:

Փորձեք այս հագեցնող աղցանը, այն շատ համեղ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աղցան Գնչուհի հորթի մսով







