Աղցան Քնքշություն. Պարզ և հագեցնող ուտեստ

Աղցան Քնքշություն ԱՂՑԱՆՆԵՐ

Ընկերուհուս խորհրդով փորձեցի պատրաստել պեկինյան կաղամբով աղցան Քնքշություն անունով: Ինձ և իմ հյուրերին այն շատ դուր եկավ: Այս աղցանի հաճելի, նուրբ համը կհիացնի ձեզ:

Ես շատ եմ սիրում նման բաներ պատրաստել, ձեզ նույնպես առաջարկում եմ այս պարզ և ուղղակի աներևակայելի համեղ աղցանի բաղադրատոմսը։

Աղցան Քնքշություն

Աղցան Քնքշություն. Անհրաժեշտ բաղադրիչները

_Պեկինյան կաղամբ 400 գր

_Խոզապուխտ 200 գր

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Եգիպտացորեն պահածոյացված 100գր

_Մայոնեզ 3 ճաշի գդալ

_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կանաչ սոխ

Աղցան Քնքշություն

Պատրաստման եղանակը

_Կաղամբը մանր կտրատել։

_Խոզապուխտը կտրել փոքր շերտերով:

_Կտրել պղպեղը փոքր շերտերով:

_Եգիպտացորենը քամել և ավելացնել մյուս բաղադրիչներին։

_Համեմել մայոնեզով ըստ ճաշակի և զարդարել կանաչ սոխով։

Աղցան Քնքշություն

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աղցան Ֆաթուշ լիբանանյան խոհանոցից

Խնդրում ենք Գնահատեք