Այս աղցան քսուկը ևս մեկ անգամ հաստատում է այն պարզ ճշմարտությունը, որ ամենապարզը միշտ էլ ամենահամեղն է ստացվում։
Ամենապարզ և մատչելի մթերքները, որոնք տալիս են օրիգինալ, կծու և համեղ արդյունք, որը դուր կգա ինչպես ձեզ, այնպես էլ սեղանի շուրջ նստած հյուրերին:

Աղցան քսուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հում գազար 2 հատ
_Երշիկ կամ հալած պանիր 150 գր
_Ձու 3 հատ
_Սխտոր 4 պճեղ
_Աղ պղպեղ
_Մայոնեզ կամ թթվասեր կամ՝ խառնել հավասար մասերով

Աղցան քսուկ. Պատրաստման եղանակը
_Պանիրը, գազարը և ձուն քերել խոշոր քերիչով։
_Սխտորը ճզմել ճզմիչով։
_Բոլոր բաղադրիչները խառնել և համեմել մայոնեզով։
_Եթե նախընտրում եք ավելի մեղմ համ, կարող եք համեմել միայն թթվասերով կամ խառնել հավասար մասերով թթվասերն ու մայոնեզը։
_Հաճելի համի համար աղցանին ավելացնել կանաչիներ և կանաչ սոխ:
Զանգվածն օգտագործվում է որպես քսուկ սենդվիչների համար, միջուկ՝ խնջույքի տարտալեկաների համար, կարող եք օգտագործել տարբեր կանապեներ պատրաստելու համար։
Եթե աղցանը պատրաստվում է գարուն-ամառ ժամանակահատվածում, երբ կան թարմ և սխտորի երիտասարդ ծիլեր, կարող եք դրանք ավելացնել աղցանին։ Համը կտարբերվի, կլինի ավելի փափուկ և նուրբ։

Անպայման շատ արեք պղպեղը, այն այստեղ մեծ դեր է խաղում և քսուկին տալիս է կծվություն։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր ամանորյա աղցաններ







