Աղցան Ֆաթուշ Լիբանանյան Խոհանոցից․ Նուրբ, թարմ և Թթվաշ աղցան

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք թարմ աղցան Ֆաթուշ արմատներով Լիբանանյան խոհանոցից, այն տիպիկ է միջերկրածովյան երկրների խոհանոցին։ Բայց եթե մեկ անգամ պատրաստեք, դուք էլ շատ կսիրեք և կդարձնեք ձեր հաճախ պատրաստվող աղցաններից մեկը։

Աղցան Ֆաթուշ Լիբանանյան Խոհանոցից․ Նուրբ, թարմ և Թթվաշ աղցան

Աղցան Ֆաթուշ Բաղադրիչներ

  • Վարունգ — 2 հատ
  • Լոլիկ — 3 հատ
  • Կանաչ սող մի քանի ճյուղ
  • Անանուխ թարմ մի փունջ
  • Դանդուր մի քանի ճյուղ
  • Լավաշից կտրատված և չորացված ուղղանյունիներ կամ պատրաստի չիփսեր
  • Կիտրոնի թարմ հյութ
  • Սումախ փոշի — 2 ճաշի գդալ
  • Բալզամիկ քացախ — 2 ճաշի գդալ
  • Սոյայի սոուս — 2 ճաշի գդալ
  • Նառշառաբ մատուցելիս զարդարելու համար

Աղցան Ֆաթուշ Պատրաստման տարբերակը

  • Սկսում ենք հացի նախապատրաստումից, հարկավոր է մի քանի շերտ լավաշ վերցնել, ես արդեն համեմված լավաշ եմ գնել, դուք կարող եք սովորական լավաշը ձեր սիրած համեմունքներով պատել, ահա այսպես կտրատել և ուղարկել ջեռոց չորանալու
  • Կանաչ սոխով ավելի նուրբ է ստացվում, եթե չունեք կարող եք գլուխ սոխ օգտագործել, կտարտում ենք կանաչ սոխը շեղակի  լցնում աղցանամանի մեջ
  • Ֆաթուշ աղցանը թարմ անանուխով են պատրաստում, այն հարկավոր է մանրացնել, եթե թարմը չունեք կարող եք և չորացրածը փշրել
  • Պարտադիր կանաչեղենի ցանկից է նաև դանդուռը, բայց եթե չեք սիրում դանդուռի սպեցիֆիկ համը, այն մեզ նման կարող եք փոխարինել մարոլի կամ հազարի մի քանի տերևով
  • Լոլիկները հարկավոր է հնարավորինս խոշոր կտրատել մեկ բերանի չափով
  • Նույն կերպ էլ թարմ վարունգը, որը կեղևահան պետք է չէ անել, հենց այդպես կեղևով խոշոր կկտրատենք և կավելացնենք մնացած բաղադրիչներին
  • Այս աղցանին նաև շատ է սազում համեղ պանիրը, գնել եմ Պրեզիդենտ ապրանքանիշից երկու տեսակի պանիր

Աղցան Ֆաթուշ Լիբանանյան Խոհանոցից․ Նուրբ, թարմ և Թթվաշ աղցան

  • Դուք կարող եք օգտագործել երկու տարբերակն էլ, Բրինզան, որն մի փոքր ավելի աղի է, մենք կպահենք պիրոգի համար, որի բաղադրատոմսը որպես նվեր արդեն կա մեջը
  • Այսօր կօգտագործենք մենք Պրեզիդենտի Ֆետա Սալակիս պանիրը, որն իդելական համադրություն կլինի մեր ֆաթուշը մատուցելիս
  • Կտրատենք դնենք կողքի
  • Լավաշն էլ ջեռոցից հանեք լրիվ չորացել է թող սառչի, մինչև համեմենք աղցանը
  • Սումախի փոշի ենք լցնում 2 թեյի գդալ, հայերեն դա Ախտորն է, եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ գրեք մեկնաբանություններում
  • Բալզամիկ քացախ և սոյայի սոուս ենք ավելացնում՝ յուրաքանչյուրը 2 թեյի գդալ
  • Հետևաբար այլևս աղի կարիք չկա, մանավանդ որ դեռ պանիր ենք ավելացնելու
  • Սև պղպեղ ավելացնենք
  • Ձիտապտղի յուղ պարտադիր
  • Թարմ կիտրոնի հյութը առատորեն ճզմենք մեր աղցանի վրա
  • Ի դեպ մեր ինստագրամում շատ կադրից դուրս նյութեր ենք տեղադրում և այնտեղ առավել հաճախ ենք հանդիպում, միացեք մեզ ինստագրամում, բոլորիդ սպասում եմ այնտեղ, հղումը կգտնեք տեսանյութի տակ
  • Աղցանը մի լավ խառնում ենք և լցնում մատուցարանի մի անկյունում
  • Լավաշի խրխրթաններն էլ ենք հոգատարությամբ ավելացնում մատուցելուց առաջ և լրացուցիչ թթվաշությունը ապահովելու և համերն ամբողջացնելու համար վրան վերջում շաղ ենք տալիս նռան նարշարաբ
  • Մի հաճելի թթվաշ, թարմ, ախորժաբեր համ ու հոտ ունի մեր Ֆաթուշ աղցանը, փորձեք և գնահատեք։

Աղցան Ֆաթուշ Լիբանանյան Խոհանոցից Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք