Աղցան Ֆուրշետ. Համեղ և նրբահամ նախուտեստի բաղադրատոմս

Աղցան ֆուրշետ ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել Աղցան ֆուրշետ, որը շատ տպավորիչ տեսք ունի:

Այն անմիջապես ուշադրություն է գրավում իր տեսքով, իսկ հետո՝ իր օրիգինալ համով։

Աղցան ֆուրշետ

Աղցան ֆուրշետ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ծովախեցգետնի ձողիկներ 100 գր

_Ձու 2 հատ

_Պանիր 100 գր

_Սխտոր 1 պճեղ

_Թարմ վարունգ 2 հատ

_Թթվասեր կամ մայոնեզ 1 ճաշի գդալ

_Ձիթապտուղ 5 հատ

_Աղ՝ ըստ ճաշակի

Աղցան ֆուրշետ

Պատրաստման եղանակը

_Խաշած ձվերը, սխտորը և ծովախեցգետնի ձողիկները մանր քերիչով քերել։

_Ավելացնել մայոնեզը կամ թթվասերը և զանգվածը լավ խառնել։

_Ձիթապտղի հատիկները կտրատել բարակ շերտերով:

_Վարունգը կտրատել 5 մմ շրջանակներով և դնել ափսեի վրա։

_Զանգվածը վերցնել թեյի գդալով, գնդիկ կազմել և դնել վարունգի շրջանի վրա։

_Գնդիկի վրա ձիթապտղի շերտ դնել և փայտիկով ամրացնել վարունգի վրա (անկյան տակ ծակելու դեպքում ֆիքսումն ավելի լավ կլինի։

Աղցան ֆուրշետ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ շքեղ աղցան Լցոնած սմբուկ հավի կրծքամսով

Խնդրում ենք Գնահատեք