Աղցան 5 րոպեում. Հագեցնող և նրբահամ ուտեստ

Աղցան 5 րոպեում ԱՂՑԱՆՆԵՐ

Այս բաղադրատոմսով պատրաստեք Արագ Աղցան 5 րոպեում: Սա ձեր փրկությունը կլինի, կարող եք պատրաստել հյուրերի անսպասելի ժամանելու դեպքում, ձեզ պետք կլինի մի քանի րոպե և վերջ:

Արագ պատրաստվող, շատ թեթև և թարմ, համեղ, թթու սնկով աղցանը, հիանալի է և որպես տոնական ուտեստ և որպես հաճելի ընթրիք։

Աղցան 5 րոպեում

Աղցան 5 րոպեում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մարինացված սունկ 250 գր

_Երշիկ 300 գր

_Եգիպտացորեն 1 բանկա

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Մայոնեզ 2 ճաշի գդալ

_Կանաչ սոխ և կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Մանանեխի սերմ՝ ըստ ճաշակի

Արագ աղցան

Աղցան 5 րոպեում. Պատրաստման եղանակը

_Մսամթերքը կարող է լինել ցանկացած՝ հավի խաշած փափկամիս, խոզապուխտ, երշիկ, ապխտած միս և այլն։

_Սունկը կտրատել, երշիկը շերտերով կտրատել, կանաչ սոխն ու կանաչին մանր կտրատել։

_Խառնել բոլոր բաղադրիչները:

_Սոուսի համար խառնել թթվասեր, մայոնեզ ու մանանեխի հատիկները։

_Աղցանը հագեցնել սոուսով, զարդարել ըստ ճաշակի և անմիջապես մատուցել։

Աղցան 5 րոպեում

Հուշում․ եթե չեք սիրում պահածոյացված եգիպտացորեն, այն կարող եք փոխարինել կանաչ ոլոռով, իսկ կանաչ սոխը՝ սովորականով, պարզապես նախապես մարինացրեք այն կամ պարզապես լցրեք եռման ջրի մեջ՝ դառնությունը հեռացնելու համար։

Ոմանք այս աղցանին կոշտ պանիր են ավելացնում, բայց սա արդեն ձեր ցանկությամբ ու ճաշակով է։ Կարող եք թթվասերով սոուս չպատրաստել, այլ օգտագործել միայն մայոնեզ, նույնիսկ կարող եք մանանեխով տնական սոուս պատրաստել, միևնույն է, ստացվում է համեղ և հետաքրքիր։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լոբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք