Ամանորյա աղցան Հավը ձյան տակ. Գեղեցիկ ուտեստը կզարդարի տոնական սեղանը

Ամանորյա աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Թեթև, նուրբ և համեղ շերտավոր ամանորյա աղցան Հավը ձյան տակ տոնական սեղանի համար:

Ամանորյա աղցան

Ամանորյա աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 1 հատ

_Վարունգ 1 հատ

_Լոլիկ 1 հատ

_Ձու 3 հատ

_Հավի կրծքամիս 1 հատ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Քերած պանիր՝ ըստ ճաշակի

Ամանորյա աղցան

Ամանորյա աղցան

Պատրաստման եղանակը

_Եփել կարտոֆիլը, ձուն և հավի կրծքամիսը։

_Ձվերը բաժանել սպիտակուցների և դեղնուցների և առանձին-առանձին քերել մանր քերիչով։

_Կարտոֆիլը և պանիրը քերել խոշոր քերիչով: Մնացած բաղադրիչները կտրատել փոքր խորանարդներով։

_Հերթական շերտերով լցնել՝ կարտոֆիլը, աղ անել և մայոնեզ քսել, հետո դեղնուցները, վարունգը, աղ անել և նորից մայոնեզ քսել, հաջորդը հավի միսը լցնել, աղ անել և մայոնեզ, շարունակել լոլիկի կտորներով, աղ անել և մայոնեզը, հետո պանիրը և վրան քսել մայոնեզը և վերջում ցանել ձվի սպիտակուցները:

Ամանորյա աղցան

Ամանորյա աղցան

Տոնական աղցանը զարդարեք նռան հատիկներով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր ամանորյա աղցաններ

Խնդրում ենք Գնահատեք