Ամանորյա աղցան. Շվեյցարական խոհանոցի անուշաբույր ուտեստներից

Ամանորյա աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Տոնի համար պատրաստվելիք աղցանների բաղադրատոմսերը երբեք շատ չեն լինում: Առաջարկում ենք պատրաստել ևս մեկը:

Քանի որ այս ամանորյա աղցանի հիմնական բաղադրիչներն ապխտած մսամթերքներ են, աղ ու պղպեղ ավելացնելու կարիք չի լինի։

Ամանորյա աղցան

Ամանորյա աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Թարխուն (տերևներ) 1 ճյուղ

_Թարմ վարունգ 2 հատ

_Մեկ կիտրոնի հյութ

_Թթու վարունգ 2 հատ

_Վետչինա 400 գր

_Սերվելատ 400 գր

_Տանձ 4 հատ

_Ապխտած խոզապուխտ 400 գր

_Մայոնեզ 5 ճաշի գդալ

 

Ամանորյա աղցան

Ամանորյա աղցան. Պատրաստման եղանակը

_Լվանալ թարխունը, չորացնել և մանր կտրատել։ Մայոնեզը խառնել կիտրոնի հյութի, թարխունի հետ և մի կողմ դնել։ Աղցանի մնացած բաղադրիչների պատրաստման ժամանակ մայոնեզը կկլանի թարխունի բույրը։

_Վետչինան, սերվելատը և խոզապուխտը կտրատել 2,5 սմ երկարությամբ շերտերով։

_Թարմ և թթու վարունգը կտրատել նույն շերտերով, ինչ մսամթերքը։

_Տանձը կտրատել 4 մասի և հանել միջուկը, կտրել բարակ շերտերով:

_Բաղադրիչները խառնել իրար, համեմել մայոնեզով և թարխունով, ծածկել և թողնել առնվազն 2 ժամ։

Ամանորյա աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլով աղցան

Խնդրում ենք Գնահատեք