Ամանորյա աղցան. Գեղեցիկ և համեղ ուտեստ տոնական սեղանին

Ամանորյա աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ամանորյա տոներին գլխավորը հրաշքի ու կախարդանքի զգացումն է:

Ամանորյա Տոնական տրամադրություն ստեղծելու համար առաջարկում եմ պատրաստել և ձևավորել իմ սիրելի աղցանը ձնեմարդու կամ Ամանորի այս սիմվոլների տեսքով։

Ամանորյա աղցան

Ամանորյա աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի միս 250 գր

_Սալորաչիր 100 գր

_Սունկ 200 գր

_Սոխ 1 հատ

_Ձու 3 հատ

_Թարմ վարունգ 1 հատ

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Պանիր 100 գր

Ընկույզ 50 գր

Մայոնեզ 250 գր

Ամանորյա աղցան

Ամանորյա աղցան. Պատրաստման եղանակը

Ձուն և հավը նախօրոք եփել։ Սալորաչիրը մի քանի րոպեով լցնել եռացրած ջրի մեջ։

_Եփած հավի միսը կտրատել խորանարդներով։ Սունկն ու սոխը մանր կտրատել։

_Տապակի մեջ տաքացնել փոքր քանակությամբ բուսայուղ և տապակել սունկն ու սոխը։

_Համեմել աղով և պղպեղով ըստ ճաշակի։ Սալորաչիրը շերտերով կտրատել։

_Քանի որ աղցանը հավաքվում է շերտերով, հարմարության համար կարող եք օգտագործել 20 սմ տրամագծով տորթի համար բացվող օղակ, յուրաքանչյուր շերտին մայոնեզով ցանց անել։

_Առաջին շերտը սալորաչիրն է՝ կտրատված բարակ շերտերով։ Երկրորդ շերտը սոխով տապակած սունկ է։

_Հավի միսը երրորդ շերտն է, այն կարելի է նախապես համեմել աղով և պղպեղով ըստ ճաշակի։

_Մանր քերած ձուն լցնում ենք չորրորդ շերտով։

_Հինգերորդ շերտը կտրատած թարմ վարունգն է։

_Վեցերորդ շերտը մի բուռ կտրատած ընկույզ է։ Վերջնական շերտը մանր քերիչով քերած պանիրն է։

_Աղցանը ծածկել պոլիէթիլենային թաղանթով և թողնել մի քիչ ներծծվի։

_Մատուցելուց առաջ մնում է զարդարել աղցանը ձնեմարդու տեսքով կամ ինչպես կամենաք:

_Դրա համար բավական կլինի օգտագործել պղպեղ, գազար, ձիթապտուղ, կանաչիներ։

 

Ամանորյա աղցան

Ամանորյա աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աղցան Ցլիկ

Խնդրում ենք Գնահատեք