Ամանորյա աղցան Ձմեռային այգի. Համեղ ու գեղեցիկ նախուտեստ պատրաստեք տոնական սեղանի համար 

Ամանորյա աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Տոնական օրերի համար պատրաստեք Ամանորյա աղցան Ձմեռային այգի: Այն շատ հարմար է որպես թեթև ու հագեցնող նախուտեստ, որը կարող է օգնել, երբ շատ եք հոգնել ծանր յուղալի ու մսեղենով հագեցած կերակուրներից:

Աղցանները երկար ժամանակ է, որ մտել են մեր առօրյա կյանք և շատ լավ է, որ կարող ենք վայելել արդիականացված համեղ աղցաններ։

Ամանորյա աղցան

Ամանորյա աղցան Ձմեռային այգի. Բաղադրիչները

_ ապխտած հավ — 0,5 հատ

_ մայոնեզ — 100 գ

_ հավի ձու — 4 հատ

_ պանիր — 100 գ

_ սալորաչիր — 40 գ

_ վարունգ — 1 հատ

_ պահածոյացված եգիպտացորեն — 100 գ

Ամանորյա աղցան Ամանորյա աղցան

Ամանորյա աղցան Ձմեռային այգի. Պատրաստման եղանակը

_ Պինդ խաշել ձվերը, սառը ջրում սառեցնել և մաքրել կեղևը։

_ Ձվերը միջին քերիչով մանրացնել, վարունգը մանր բարակ շերտերով կտրատել։

_ Սալորաչիրը նախապես 10 րոպե թրջել եռման ջրի մեջ, չորացնել և կտրատել փոքր խորանարդիկներով։

_ Պանիրը մանր քերիչով մանրացնել, ապխտած հավի միսը մանր կտրատել։

_ Միսը և սալորաչիրը խառնել տարայի մեջ, ավելացնել մի երկու ճաշի գդալ մայոնեզ և խառնել։

_ Տափակ ափսեի վրա դնել սալորաչրի և հավի մի շերտ, ծածկել ձվի զանգվածի կեսով։

_ Աղցանի յուրաքանչյուր շերտին քսել մեկ գդալ մայոնեզ։

_ Պահածոյացված եգիպտացորենը լցնել ձվի շերտի վրա, հարթեցնել մակերեսը։

_ Եգիպտացորենի վրա վարունգի շերտեր դնել, ապա ավելացնել կտրատած ձվերի երկրորդ մասը։

_ Աղցանը առատորեն շաղ տալ պանրով և մակերեսը և կողքերը յուղել մայոնեզով:

Ամանորյա աղցան

Մնում է միայն զարդարել աղցանը կաղամբի տերևներով և վարունգով։

Այս ուտեստը կարող եք զարդարել ըստ ցանկության՝ հիմնվելով ձեր երևակայության վրա։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք