Պատրաստենք բավական օրիգինալ Ամառային աղցան, որը ստացվում է թեթև, հետաքրքիր, թարմ, հենց այս սեզոնի համար։
Այն հիանալի համադրվում է մսի և ձկան նախուտեստների, տարբեր երշիկեղենի և աղցանների հետ։

Ամառային աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Պահածոյացված ոլոռ 1 բանկա
_Ձու 2 հատ
_Գազար 1 հատ
_Պանիր 50 գր
_Կանաչի՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Մանանեխ 0,5 թեյի գդալ
_Սխտոր 2 պճեղ
_Սոյայի սոուս

Ամառային աղցան. Պատրաստման եղանակը
_Ձվերը եփել, թողնել սառչի, մաքրել և կտրատել խորանարդներով։
_Կանաչ ոլոռը քամել և խառնել ձվի հետ։
_Պանիրը կտրատել խորանարդներով և ավելացնել աղցանին։
_Վերցնել մի լավ փունջ կանաչ սոխ և մանր կտրատել սամիթը և մաղադանոսը:
_Քերել հում գազարը՝ խոշոր քերիչով։
_Ճզմել սխտորը ճզմիչով և ավելացնել աղցանին։
_Մայոնեզը խառնել սոյայի սոուսի և մանանեխի հետ, համեմել աղցանն այս սոուսով։

Ստացվում է շատ թարմ, հետաքրքիր համով աղցան, որը կարելի է պատրաստել նույնիսկ տոնական սեղանի համար։ Հիմնականն այն է, որ սա փորձված բաղադրատոմս է և դուք կարող եք զարմացնել ձեր հյուրերին դրանով: Կոշտ պանրի փոխարեն հալածը վերցնելը հիանալի տարբերակ է, պարզապես ընտրեք այնպիսին, որն ավելի խիտ կառուցվածք ունի և չի հալչի աղցանի մեջ և կտորները կպահպանեն իրենց ձևը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թարմ կաղամբով աղցան







