Ամենօրյա աղցան. Թեթև դյուրամարս ուտեստ

Ամենօրյա աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ամենօրյա աղցան պատրաստելիս կավելացնեք ամենատարածված բանջարեղենն ու կանաչ ոլոռը:

Կծու սոուսի շնորհիվ այն աներևակայելի համեղ և ախորժելի է ստացվում։

Ամենօրյա աղցան

Ամենօրյա աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաղամբ 800 գր

_Աղ 0,5 ճաշի գդալ

_Գազար 1,5 հատ

_Թթու վարունգ 5 հատ

_Կարմիր սոխի կեսը

_Ոլոռ 1 բանկա

_Սամիթ մի փունջ

_Կանաչ սոխ մի փունջ

_Սխտոր 1 պճեղ

_Կծու սոուս 1 ճաշի գդալ

_Տոմատի սոուս 8 ճաշի գդալ

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

Ամենօրյա աղցան

Ամենօրյա աղցան. Պատրաստման եղանակը

_Կաղամբը մանրացնել, աղ անել և ձեռքերով տրորել։

_Գազարը քերել խոշոր քերիչով, սոխը բարակ կիսաօղակներով կտրատել և կաղամբի հետ խառնել։

_Վարունգները քերել խոշոր քերիչով, քամել և խառնել կաղամբի հետ։

_Սխտորն անցկացնել ճզմիչով և ավելացնել կաղամբին։

_Աղցանի մեջ ավելացնել մանր կտրատած կանաչին և կանաչ սոխը, պահածոյացված ոլոռը։

_Աղցանի վրա լցնելու համար տոմատի մածուկը խառնել շատ կամ քիչ կծվության չիլի սոուսով:

_Տոմատի մածուկը կարելի է փոխարինել լոլիկի հյութով։

_Աղցանը խառնել և 1 ժամ թողնել մնա, որպեսզի բոլոր մթերքների համերը միանան և աղցանը հյութ արտազատի: Լավ կլինի ժամանակ առ ժամանակ խառնել։

Ամենօրյա աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ կաղամբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք