Այծի պանրով աղցան պատրաստեք, որպեսզի հյուրասիրության սեղանին մատուցեք նրբահամ նախուտեստ:
Այս բաղադրատոմսով պատրաստելը ձեզանից շատ ջանք չի պահանջի:

Այծի պանրով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
Սոուսի համար
_Խաղողի կորիզի յուղ 190 մլ
_Վանիլի պատիճ 1 հատ
Աղցանի համար
_Քնջութի սերմեր 25 գր
_Ընկույզ 150 գր
_Այծի պանիր 200 գր
_Նարինջ 1 հատ
_Սալաթի խառնուրդ 200 գր
_Աղ, թարմ աղացած, սև պղպեղ՝ ըստ ճաշակի


Այծի պանրով աղցան. Պատրաստման եղանակը
_Պատրաստել աղցանի սոուսը. Տարայի մեջ ձեթ լցնել, վանիլի պատիճը երկայնքով, մեջտեղից կտրել, սուր դանակի ծայրով քերել սերմերը։
_Տաքացնել ձեթը մարմանդ կրակի վրա, մինչև անուշ բույր տարածվի (չեռացնել) և կաթսան վերցնել կրակից։ Թողնել սառչի 1-2 ժամ։
_Չոր տապակի մեջ թեթև բովել քնջութի սերմերը՝ երբեմն թափահարելով։ Ընկույզները դանակով մանր կտրատել, լցնել քնջութի սերմերի վրա:
_Այծի պանիրը կտրատել մեծ շերտերով։ Դրանք երկու կողմից թաթախեք քնջութի և ընկույզի խառնուրդի մեջ։
_Նարինջը մաքրել և կտրատել, հեռացնել թաղանթները յուրաքանչյուր կտորից:
_Սալաթի խառնուրդին ավելացնել վանիլային սոուսը, խառնել և շարել ափսեների վրա։ Ավելացնել պանրի և նարնջի կտորները:

Համեմել աղով և պղպեղով ըստ ճաշակի և կարելի է մատուցել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ամանորյա թեթև աղցան կանաչ լոլիկով







