Անուշաբույր աղցաններ. Նրբահամ գեղեցկություն ձեր սեղանին
Թարմ և անուշաբույր աղցանները հիանալի լրացում կլինեն մսի և ձկան ուտեստների համար:

Աղցան 1. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 400 գ
_Եգիպտացորեն 100 գ
_Կանաչ խնձոր 1 հատ
_Վարունգ 1 հատ
_Սամիթ, աղ և պղպեղ` ըստ ճաշակի
_Թթվասեր 3 — 4 ճաշի գդալ
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ


Աղցան 1. Պատրաստման եղանակը
_Խնձորը մաքրել ցանկության դեպքում, քերել խոշոր քերիչով, կամ կտրել փոքր շերտերով, ցողել կիտրոնի հյութով:
_Կաղամբը և վարունգը մանր կտրատել:
_Այժմ խառնել բոլոր բաղադրիչները, համեմել աղով, պղպեղով և թթվասերով` ըստ ճաշակի:

Աղցան 2. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 400 գ
_Վարունգ 2 հատ
_Սամիթ և համեմ՝ ըստ ճաշակի
_Ձու 4 հատ
_Մանանեխ 1 — 2 թեյի գդալ
_Թթվասեր 3 ճաշի գդալ
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Աղցան 2. Պատրաստման եղանակը
_Ձուն եփել, հովացնել և քերել խոշոր քերիչով, կամ մանր խորանարդիկներով կտրել:
_Վարունգը մանր կտրատել, կանաչիները մանրացնել և կաղամբը բարակ շերտերով կտրատել:
_Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել աղով, պղպեղով, մանանեխով և թթվասերով:
Անուշաբույր աղցանները պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թարմ կաղամբով աղցան







