Անուշահամ ընթրիք. Հագեցնող, պարզ և գրավիչ ուտեստ

Անուշահամ ընթրիք ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Անուշահամ ընթրիք. Հագեցնող, պարզ և գրավիչ ուտեստ

Այս բաղադրատոմսով հաճելի ուտեստ պատրաստելու համար մսի կարիք չեք ունենա: Պարզապես պետք է ամեն ինչ խառնել ձվով, որպեսզի համեղ ընթրիք պատրաստվի:

Եկեք միասին պատրաստենք անուշահոտ կարտոֆիլ՝ պայծառ սերուցքային և աննկարագրելի համով:

Անուշահամ ընթրիք

Անուշահամ ընթրիք. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարտոֆիլ 400 գ
  • Լոլիկ 2 հատ
  • Ձու 1 հատ
  • Պանիր 75 գ
  • Կարագ 20 գ
  • Սերուցք 50 և 50 մլ
  • Աղ, պղպեղ, իտալական համեմունքներ
  • Կանաչիներ՝ ըստ ճաշակի
  • Սալյամի 50 գ

Անուշահամ ընթրիք

Անուշահամ ընթրիք

Անուշահամ ընթրիք. Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը կտրատել բարակ կտորներով, աղ անել և ավելացնել պղպեղ, իտալական համեմունքներ և այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի:
  2. Կաթսայի մեջ մի կտոր կարագ դնել և կարտոֆիլի շրջանակները հավասար շերտով շարել:
  3. Լցնել կարտոֆիլի վրա 50 մլ սերուցքը, ծածկել կաղապարը փայլաթիթեղով, դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում և թխել մոտ 25 րոպե:
  4. Հիմա կտրել սալյամին փոքր կտորներով, լոլիկը` խորանարդներով, կանաչիները մանր կտրատել:
  5. Ձուն հարել պատառաքաղով և խառնել սերուցքի, քերած պանրի, լոլիկի, սալյամիի և կանաչիների հետ:
  6. Պետք է տարածել այս անուշահոտ զանգվածը կարտոֆիլի վրա և թխել առանց փայլաթիթեղով ծածկելու՝ 5 — 10 րոպե, մինչև պանիրը հալվի:

Անուշահամ ընթրիք

Անուշահամ ընթրիք

Խորհուրդ. Կարտոֆիլին կարող եք ավելացնել նաև տապակած սունկ և այն համեմել կտրատած սխտորով և կանաչիներով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք