Առաջարկում ենք պատրաստել անսովոր աղցան: Եթե դուք հոգնել եք տարեցտարի պատրաստվող ավանդականներից, ապա առավել ևս պետք է փորձել այս բաղադրատոմսը:
Աղցանի բաղադրիչների անսովոր համադրությունը ձեզ կզարմացնի և նոր համային զգացողություններ կպարգևի: Ձեր հյուրերն անպայման կգնահատեն այս գտածոն:

Անսովոր աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խաշած հավի միս — 300 գր
_Խաղող — 300 գր
_Արքայախնձոր — 350 գր
_Պանիր — 200 գր
_Մայոնեզ — 2 ճաշի գդալ
_Սխտոր՝ ըստ ճաշակի

Անսովոր աղցան. Պատրաստման եղանակը
_Կտրել հավի միսը միջին չափի կտորներով: Եթե ցանկանում եք, կարող եք այս աղցանը պատրաստել խոզի կամ տավարի մսով:
_Կտրել պանիրը խորանարդներով, խառնել մսի հետ:
_Կտրատված արքայախնձորը ավելացնել մսին և պանրին:
_Կտրել յուրաքանչյուր խաղողի հատիկը երկու մասի, հանել սերմերը, ավելացնել աղցանին:
_Ցանկության դեպքում կարելի է սխտորը քերել աղցանի մեջ մանր քերիչով (1 պճեղը բավական է):
_Համեմել մայոնեզով, լավ խառնել:

Այժմ կարող եք աղցանը մատուցել սեղանին:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աղցան Գնչուհի հորթի մսով







